«Առավոտը» երեկ հաղորդել էր Ֆեմիդա Դավթյանի մասին, որը հայտարարել էր, թե պատրաստվում է Եղեռնի հուշահամալիրի մոտ ինքնասպան լինել՝ նախ կտրել երակները, հետո ինքնահրկիզվել: Ավելի ուշ տեղեկացանք, որ Մալաթիայի բաժնի ոստիկանները անսպասելի հայտնվել են Եղեռնի հուշահամալիրում եւ կնոջ ձեռքից խլել վառելանյութը՝ նրան էլ տարել բաժին: Տիկին Ֆեմիդան մեզ փոխանցեց, որ ոստիկաններն իրեն հայտնել են, թե արդեն կարող է երկրից հեռանալ: Նշենք, որ ըստ օրենքի՝ նա կարող է հանրապետությունից դուրս գալ 2013-ի փետրվարից միայն:
Հիշեցնենք, որ Ֆեմիդա Դավթյանը դատապարտվել է կաշառք ստանալու համար, եւ ազատ արձակվել՝ համաներման կիրառմամբ: Աակայն դեռ մի տարի շարունակ նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում: