Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի վարույթում էր գտնվում Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցն ընդդեմ լեռնապատցի Գեւորգ Մելքոնյանի: Պատասխանող էր ճանաչվել նաեւ «Առավոտ» օրաթերթը:
Սակայն, անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին քաղաքացիական գործի վարույթը կասեցվեց մինչ Գեւորգ Մելքոնյանի հետախուզում հայտարարելու մասով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի կատարումը:
Այս տարվա փետրվարի 24-ին հայցվոր գյուղապետը դատարան է ներկայացրել դիմում, որով հայտնել է, թե պատասխանող Գ.Մելքոնյանը Ռուսաստանից վերադարձել է, գտնվում է գյուղում:
Դատարանը գործի վարույթը վերսկելու մասին որոշումն ուղարկել է «Առավոտին»: Նախնական դատական նիստը նշանակվել է ապրիլի 10-ին, ժ. 12-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս դատավորի վարութում կա նույն հայցվորի նույնաբովանդակ հայցն ընդդեմ մեկ այլ լեռապատցու՝ Բորիս Աշրաֆյանի, եւ դարձյալ պատասխանող է ճանաչվել «Առավոտը»: Թերթի լրագրող Արփինե Սիմոնյանը լուսաբանել է անցյալ տարվա օգոստոսին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ցույցը, որին մասնակցել են լեռնապատցիները՝ իրենց խոսքն ասելով լրագրողին:
Նույն հոդվածի հետ կապված մեկ այլ հայց էլ գտնվում է մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Բորիկ Գրիգորյանի վարույթում: Այսինքն մի հոդվածի հետ կապված երեք առանձին հայցերով զբաղվելու են երեք դատավորներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ