«Կան պահեր, երբ պետք է ետ քաշվել եւ լավ նախապատրաստվել: Հիմա նման պահ է. պետք է ետ քաշվել ու հրաշալի նախապատրաստվել ապագա շատ լուրջ եւ, ցավոք, ցավալի գործընթացներին: Թե համաշխարհային գործընթացները, թե Հայաստանի ներքին գործընթացները ոչ մի լավ բան մեր ազգին ու մեզ չեն խոստանում դեռ»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով առաջիկա քաղաքական գործընթացներում «Նոր ժամանակներ» կուսակցության մասնակցության մասին՝ ասաց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Առավոտ» օրաթերթ