Թուրքիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Վեցերորդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Հայրապետյանը հաղթանակ տարան, Լիլիթ Գալոյանը վաստակեց կես միավոր եւ միայն Մարիա Կուրսովան անհաջողության մատնվեց:
Յոթերորդ տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 4,0 միավորով ընթանում է 16-րդ տեղում, նույնքան միավորով մրցաշարային աղյուսակում նրան հաջորդում է Էլինա Դանիելյանը: Կուրսովան, Գալոյանը եւ Հայրապետյանը 3,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 56-րդ, 59-րդ եւ 64-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ