Սերբիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մեր հանրապետության ներկայացուցիչներն անմասն մնացին մեդալներից:
Մինչեւ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը մեկնարկային գոտեմարտում ադրբեջանցի Ջալիբ Ալիեւին պայքարից դուրս թողնելով` երկրորդ մրցափուլում պարտության մատնեց նաեւ բելառուսցի Անդրեյ Կոմարին: Սակայն հայ ըմբիշը կիսաեզրափակչում մարտը տանուլ տվեց Ջամալ Օթարսուլթանովին (Ռուսաստան), որից հետո արդեն պետք է պայքարեր միայն բրոնզե մեդալի համար: Ավաղ, Միհրանը համառ պայքարում զիջեց նաեւ Ռադոսլավ Վելիկովին (Բուլղարիա) եւ անմասն մնաց մեդալից:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` մինչեւ 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/16 եզրափակչում պարտության մատնեց Կրիշտոֆ Բիենկովսկուն, սակայն այնուհետեւ պարտվեց ռումինացի Ջորջ Բուկուրին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև