ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
/Հատվածներ վեպից/
Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Լոգաու
Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
Ջոն Դոն
Ու պառավը ծանր տնքաց ու ծանր ասաց՝ ես կարդացել եմ ձեր բանաս¬տեղծ¬ներին: Ձերոնցից շատ-շատերին ես իմ լեզվով կարդացել եմ: Ձեր Ս¨ակն ասում էր… Մարդ կա, ելել է շալակն աշխարհի… Իսկ ես կասեմ` մարդ կա` մեռած կյանքն ու աշխարհն է կենդանացնում, մարդ էլ կա` կենդանի աշխարհն ու կյանքն է մեռցնում: Մարդիկ էլ կան` կենդանի աշխարհն ու կյանքն են մեռցնում: Ու պառավը ծանր ասաց` Աստված հեռու փախցնի դրանցից… Աստված հեռու փախցնի… Ու տղա¬ների կողմից տարված ծխախոտները ս¨ացած ատամների արանքում հերթով կրճտացնելով-ծանր տնքոցով ասաց` բա հիմա հիմար-ապուշներն ի՞նչ են հասկանում: Ի՞նչ են հասկանում հիմար-ապուշները… մի գիշերվա մեջ թաքուն մտնես թշնամի-հակառակորդիդ կողմից գրավ¬ված-այրված-վառված-քարուքանդ արված-ռմբահարված գյու¬¬ղիդ՝ այրված-վառված-ռմբահարված-հողին հավասարեցված պապա¬կան տունդ ու լա՜վ հիշողություններով լա՜վ սիրով ծնողներիդ սիրով արված փայփայանք-քնքշանքների տակ անցած քաղցր մանկությունդ ու պատանեկությունդ դեմդ դրած, խուլ մի անկյունում ինքնաձիգդ կողքի դրած-կուչ եկած ձեռի ափով բերանդ փակած թաքուն-խո՜ւլ ոռնաս անկարողությունից ուսերդ ու մարմինդ ցնցելով: Խո՜ւլ մի անկյունում կուչ եկած, բերանդ ձեռի ափով փակած, խո՜ւլ ոռնաս խլացած: Խլացած խո՜ւլ ոռնաս խլացած աշխարհի առաջ: Ու բարձր չես կարող, ու գոռալ չես կարող, ու բաց-բացահար ինքդ-քեզ պատեպատ տալ չես կարող: Ու շուրջբոլորդ հակառակորդ-թշնամիդ Է: Ու նրա թաքուն-ծանր շունչը ծոծրակիդ է: Ու գրավված գյուղդ ուրիշի ձեռքին է ու նա տիրական նստած է քո գյուղում ու քո բակում ու քո տանը ու իր դիրքերում: Ծանր նստած է իր դիրքերում ու քո տանը ու քո գյուղում: Եւ բերանդ խուլ փակած ու խուլ մի անկյուն քաշված, լուսնի լույսով տեսնում ես մթության մեջ քո հողին հավասարված քո պապական տան ինչքն ու կացը: Կիսավառված-խանձողների վերածված գոմի մի անկյունում կուչ եկած, այրված-վառված-իրար հավաքված-կուչ եկած գառների կմախքների մգլահոտի միջով տեսնում ես, տարիներով հավաքված, տուն դրած ու տուն դառած-ավերված ինչքն ու կացը տեսնում ես լուսնի լույսով խո՜ւլ մթության մեջ: Տեսնում ես տարիներով հավաքված-մի ակնթարթում ավերված տանդ ինչքն ու կացը: Տեսնում ես: Ու այդ ինչքն ու կացը՝ տատերիդ գործած ու նախնիներիցդ մնացած կարպետների ու գորգերի ծվեն-ծվեն դառած-մոխրացած կտորտանք¬ներն են այս ու այնտեղ փռված, տանդ դուռ-լուսամուտների մոխրացած-տաշեղների վերածված կտորտանքներն են այս ու այնտեղ թափթփված: Նռան կիսավառված-մոխրացած ծառերի ճյուղերից թաշկինակի նման կապված-կախված տանդ կահույքի, աթոռ-մահճակալների, բազմոց-սառնարանի կմախք-ծռմռված տնազներն են լա~վ հիշողություններն իր մեջ պարփակած-գեշ-անմխիթարանք-կախկխված: Ու խո՜ւլ անկյունում ինքնաձիգդ մի կողմ գցած-շպրտած, ձեռիդ ափով խո՜ւլ բերանդ փակած քո կորուսյալի ու մեկընդմիշտ կորսված քո անդարձ-լավ անցյալի խո՜ւլ լացն ես լացում թշնամիներով պատված ու շրջապատված քո հարա¬զատ-¬քարուքանդ գյուղի քո հարազատ-պապական տան ու կիսավառված գոմի խուլ մի անկյունում: Ու մենակ: Ու թաքուն: Ու մենակ: Ու թաքուն: Ու զզվանքդ այդտեղից է, ու քամահրանքդ այդտեղից է, հենց այդտեղից է, որ հեռակա ու հետագա կյանքիդ համար՝ ծնվում է ամեն-մի սողունի ու ամեն-մի փորսուղ-ճիճուների նկատմամբ: Ամեն-մի տափուկի ու ամեն-մի տափուկ գործող անասունի նկատմամբ: Ամեն-մի փափկասունի ու ամեն-մի տռզվածի նկատմամբ: Ամեն-մի հափռող ուրագի ու ամեն-մի տնաքանդ-գլխակերի նկատմամբ: Ամեմ մի մուտիլովշչիկի ու ամեն-մի մանրապճեղ ինտրիգանի նկատմամբ: Ու պառավը խնչեց ու կողքի թքեց ու ասաց, ասաց` բա հիմա տռզված-ուրագներն ի՞նչ են հասկանում` կյանքդ նորից սկսես ու զրոյից ու մինուսից սկսես: Տուն-տեղդ նորից դնես ու զրոյից ու մինուսից դնես: Ապուշ-տռզածներն ի՞նչ են հասկանում: Ի՞նչ են հասկա¬նում: Եւ ի՞նչ են տեսել իրենց կյանքում թեթեւ ապրած-թեթեւ մեծացած-թեթեւ էշացած տռզված-ուրագները: Ու շարունակեց ու ծանր ասաց՝ մարդու տնից մի ասեղ է կորչում, ¨ մի ամբո՜ղջ ընտանիք, մի ամբո՜ղջ ընտանիք, մի ամբո՜ղջ շաբաթ-ամիս ասեղի հետ¨ից ընկած ու իրար ոտքի կանգնելով-իրար ոտքեր կոխկրտելով-իրար հետ¨ից ընկած ասեղ են փնտրում անտրամադիր ու քափքրտինքի մեջ ընկած-ապրանք կորցրածի շվար իրար հարցում-տվայտանքներով: Ապրանք կորցրածի տվայտանք-ախ ու վիշով ընտանիքով իրար գլխի հավաքված ասեղ են փնտրում իրար հանդիմանանքով-իրար մեջ մեղավոր ու մեղավորներ փնտրելով: Ու պառավն ասաց՝ բա հիմա ի՞նչ են տեսել փափուկ մեծացած փափուկ ապրած փափուկ էշացած ձվերը շքռամիջում կշկռած էսօրվա ու վաղվա մեր ճուճուլ-համբալները: Երկիրն ու երկրները օր-օրի քամող կաշառա¬կեր-¬«էլի¬տար»-¬մեծապատիվ մուրացկան-կաշառակեր մեր իմիտատոր-օնանիզմով տառապող-բյուրոկրատները: Ի՞նչ են տեսել էս կյանքում չտես ու փուչ ու սուտ իրենց քայլքով ու փչացած-խրոխտ սուտ իրենց վարք ու բարքով: Բա հիմա մեր ու ձեր երկրները քամող-մեր ու ձեր երկրները անհուսության մեջ չոքեցրած-ամեն-ինչը փողի վերածած-ամեն-ինչը փողով չափող կաշառակեր մեր ու ձեր էշի տղերքն ի՞նչ են տեսել էս կյանքում հում ու հարամ իրենց կյանքով: Հատակի տաշեղներն անգամ պլոկող, վատ պուտանաների նման էղած-չեղածը կոպիտ ու կոպտորեն պլոկող ու պլոքահան անող, գրքից-գրականությունից-մշա¬-կույ¬թից փախ¬չող ու փախած, տարբեր դիրքերում նստոտած ու տարբեր դիրքերով պառկած մեր ու ձեր քաջ-նազար-բոշա-բոսյակները բա հիմա ի՞նչ են տեսել էս կյանքում: Ու կյանքի էդ թոնրի խոփերը, բա հիմա ե՞րբ են կշտանալու իրենց ունեցած Աստծո մեր կյանքից: Բա հիմա էդ վատ մայրերի դաստիարակած քամակները քաքոտ բալաները ե՞րբ են կշտանալու էս կյանքում: Ու խլված որբի պատառը ե՞րբ են հետ տալու էդ տնաքանդներն էս կյանքում: Ու պառավը ծանր ասաց՝ օօօ՜ֆ, օֆ. շեշտը դրեցին բութի կողքը` եւ ինքն էլ ծռվեց: Հետո վերցրին ու դրեցին բութի տակը` եւ ինքն էլ… բթացավ: Ու նորից կրկնվեց ու ասաց` շեշտը դրեցին բութի տակը` եւ ինքն էլ… բթացավ: Ու պառավն ասաց` պապերը լավ խոսքեր ունեն` ճնճղուկի բնից երբեք էլ բազե ու արծիվ չի թռչում, իսկ արանի քամին խրոխտ լեռներին մի բանով կարող է միայն «վնասել», մի բանով միայն` ներքեւից-վերեւ լիզելով-փարվելով կոտրել իր թափը: Ներքեւից-վերեւ լիզելով-փարվելով կոտրել իր թափը: Ու միշտ էլ հորդառատ անձր¨ներից հետո ոլոր-մոլոր ճիճուներն են գետնի երես ելնում, ու բոշա-բատրակը, ուզվորի-ստրկա¬կան իր հոգեբանությամբ՝ դժվար, թե ազնվազարմի ձգտի, ու դժվար, թե ազնվական դառնա: Դժվար, թե դառնա: Ու հենց էդ է, հենց էդ է՝ բոշա-ուզվոր-պլոկող-կաշառակերն ու` համբալ, մտածելուց, ինքնու¬րույ¬նու¬թյունից, օրենքն իմանալուց ու տիրապետելուց ու գործից փախած, խեղճ-ամիմաստ-կաշառատուն` տգետի իրենց հալով՝ մեր ու ձեր երկրներն՝ իրենց հալին ու իրենց չտես վիճակին են հասցրել: Իրենց ողորմելի վիճակին են հասցրել: Ու ողորմելի մարդն ի՞նչ կարող է անել: Ողորմելի մարդն ի՞նչ կարող է հայտնագործել ու ստեղծել: Հայտնագործել ու ստեղծագործել: Ողորմելի մարդը կարո՞ղ է արարել: Կյանքն առաջ տանել: Լավը, բացը, լուսաշողը, պարզը, գեղեցիկը տեսնել: Գեղեցիկը տեսնել ու գեղեցիկով առաջնորդվել: Մթության մեջ թաթախված միջավայրը լուսաշողի բերել: Խավարասերներից վանվել: Հանունի ապրել: Լավ, պարզ, գեղեցիկ, առաջնորդող մտքերով-գեղեցիկով առաջնորդվել: Ու պառավը ծանր տնքաց եւ ծխախոտներն ատամների արանքում հերթով ծամծմելով-նեղված-հուսահատ առաջն ու դեմն ու հեռուն էր նայում հուսահատ-ցնցվելով: Ու դեմը, հեռվում կանգնած «աժդահա» սարին ցույց տալով, տղաներին ասաց, ասաց` էդ աժդահա սարին հիացած նայելով մի մարդ մոտենում ու ասում է` դարերով կանգնած ես, դարերով կանգնած ես, ու քեզ բան չկա: Քեզ բան չկա: Ոչ ձյունը: Ոչ անձր¨ը: Ոչ քամին ու կարկուտը: Ոչ ժամանակները… Քեզ ոչինչ չկարողացան անել: Ոչինչ: Նույն աժդահա-պինդ կանգնածն ես մինչեւ մեր օրերը: Նույն աժդահա-պինդն ես` բա քեզ վախ չկա՞ ոչնչից: Քեզ վախ չկա՞: Ու սարն ասաց` Փողը: Փո’ղը: Եթե ուզում ես քանդվեմ-փոշու վերածվեմ` տակս մի քիչ Փող դիր: Տակս մի քիչ Փող կոխիր: Ու պառավն ասաց` ես տեսնում եմ, տեսնում եմ… Ու բարքերը… Ու բարքեր տարածողները… Կաշառքի ու կաշառակերության մեջ թաթախված կայ¬սրու¬թյուններ են փլվել: Կաշառքի ու կաշառակերության մեջ թաթախված երկրներ են քանդվել: Ու անհատը ոչխարի է վերածվել: Եւ անհատը շվար հասարակության շվար հայացքներում է կորել: Ու երեսին թքում ես ու երեսը հանդարտ շքամիջին քսելով-երեսը մաքրելով հանդարտ ասում է` ինձ Փող ու ինձ Կաշառք տուր: Ու մեռած է Անհատը: Ու մեռցրել են Անհատին: Ու երեսից զզվում ու երեսին արհամարհում ես ու երեսից զզված եւ երեսից արհամարհված պլոկում են խալխին: Պլոկում են սեփական ժողովրդին: Ու ձեռդ տանես եւ շողոքորթ-ջրիկ-խաբող լեզուն քաշես-բնից հանես մի օրով ու նույն օրը սոված-ծարավ-կուլակաթափ եղած կհասկանան ընտանիքներով աղբա¬ման¬ները քչփորող աղքատ-չքավորի վիճակը: Ու նշտարներն ու մկրատ¬ները ձեռքներին հետամնաց գյուղի վատ անասնաբույժի նման ների-այծերին են կռտոտում, ների-այծերին են պլորահան անում: Ու ձվերը շքռամիջում կշկռածներն են տռզում ու տոն տալիս: Ու տոն տալիս: Ու տոն տալիս: Ու իրենցը` անցնում է: Իրենցը` անցնում է: Հլու-կամակա¬տար-բութինը` անցնում է: Հլու-կամակատար-շողոքորթ-բութի¬նը` անց¬նում է: Անցնում է նրանցը: Որովհետեւ իրենք լավ են խաբում: Եւ իրենք ազնիվ են խաբում: Ու գիտեն` ոնց է խաբվում: Եւ գիտեն` ոնց են խաբում: Ու որձերը վախեցած կողքի են քաշվում: Ու որձերը վախեցած կողքի են փախչում: Կողքի են փախչում: Տարալուծվում են: Տարալուծվում են: Անէանում են: Զզված ու հիասթափված ու սպանող զզվանքով ու արհամարհանքով տարալուծ¬վում ու անէանում են հաճկատար-խաբող-բութերի տարած խաղերից ու ինտրիգան հաղթանակներից: Խաբող-ինտրիգանների հաղթանակներից: Չքմեղ ձեւացող-տափուկ-խաբող բութերի խաղերից ու հաղթանակներից: Բութերի ու նրանց արշինով չափվող հաղթանակնե¬րից: Բութերի ու սրանց արշինով չափվող հաղթանակներից: Բութերի: Ու պառավն ասաց` ու սրանց ճակատները անմիջաբար պատին ծեփվելուց է սրանց աչքերը բացում: Եւ սրանց ճակատները անմիջաբար պատին ծեփվե¬լուց է մի կարճ պահով աշխատեցնում սրանց չեղած ուղեղի չեղած ծալքերը: Եւ Մրցություն է: Ու մրցակցություն է: Եւ ո՞վ շատ կկուտակի: Եւ ո՞վ` ումից հետ չմնա: Ո՞վ` ումից հետ չմնա: Եւ չտեսների դեմ առանք: Չտեսների դեմ առանք: Չուն¨որ-չտեսների դեմ առանք: Մանր հոգով մանկապիղծ¬ների դեմ առանք: Մանրապճեղ մտածելակերպով իրենք-իրենց սեւ-մտմտում-մտքերով տարված հոգեփոխվածների դեմ առանք: Միջանցք¬նե¬րում որսի ելած-գործ կպցնող-«էստի համեցեք» մակլերների դեմ առանք: Թեթեւ խոսքերով ու պարզամիտ մտածելակերպով-նենգի գոր¬ծու¬նեու¬թյամբ տաս-տասնհինգ տարվա պատմությունը հիշող մաղձոտ-թարախների դեմ առանք: Իրենց ներսի մաղձը իրենց պահած-սնած հայրենիքների-երկրների վրա թքոտող անիմաստների դեմ առանք: Հողի վրա թքոտող ու էդ հողը պահող մարդկանց ու ժողովրդի եւ սեփական ժողովրդի վրա թքոտող քաղքենիների դեմ առանք: Միմիայն կուտակելու մոլուցքով-միմյանց հետ մրցակցող անգրագետ-քաղքենիների դեմ առանք: Զզվանքն ու Արհամարհանքը հանգիստ տանող-շալակած գլուխնե¬րը հողի մեջ խրած-թաղած ջայլամների դեմ առանք: Փողով մտածող, Փողով հաշվարկող, Փողով ընդառաջվող Փակ տարածության մեջ խարխափող-եռանկյունաչափ կարճամիտների դեմ առանք` «Դենգի իդուտ կ դենգամ»: Ու էդ է: Ու Էդ է: Ու քամած են պահում: Ու քամած են պահում: Եւ ջրիկ խոսքեր է: Ու ջրիկ-ծաղրածու պահվածք է: Ու կորել է ամեն ինչը: Կորել է ամեն ինչը Փողի տակ: Կորել է ամեն ինչը Փողի տակ: Կորել է: Խոսքը: Գործը: Բարոյականությունը: Պարկեշտությունը: Խելքը: Գիտե¬լիքը: Մշակույթը: Պատիվը: Նամուսը: Մարդը… Մարդը կորել է Փողի տակ: Ու երկիրը մեռել ու մեռած է Փողի տակ: Ու, եթե մնացել է մարդու մեջ զգացմունք, ապա միակն է` զզվանքը: Զզվանքը: Զզվանքը, որ համատարած է: Զզվանքը, որ համատարած է: Ու նաեւ մեկելը կա, մեկելը` արհամարհանքը: Արհամարհանքը: Արհամարհանքը, որ համա¬տա¬րած է: Արհամարհանքը, որ համատարած է: Ու մեղսավորներիս ա¬ռաջ` բու¬թերը որսի են ելել: Ու մեղսավորներիս առաջ` բութերը խրախ¬ճան¬քի են ելել:Ու բութերը որսի եւ խրախճանքի են ելել: Մեղսավորներիս ի տես եւ մեղսավորներիս առաջ: Մեղսավորներիս ի տես ու մեղսավորնե¬րիս առաջ: Եւ հիմարները՝ հիմարներով են շրջապատվում: Ու տխմար¬ները՝ տխմարներով են հիանում: Եւ բութերը՝ բութերով են պարծենում: Ու «որձերը»՝ «որձերի» վրա են գնում: Ու էգերը՝ էգերի վրա են թռնում: Եւ հաճկատար-երեսպաշտ բութերի ու համընդհանուր մթության մեջ՝ գլխու¬ղե¬ղում ծալք չունեցող բութերին հեշտ է իրենք-իրենց գիսաստղ եր¨ա¬կայել: Իրենք-իրենց գիսաստղ եր¨ակայել: Ու այս ու այնտեղ վայր ծորացող ասուպները՝ բախտագուշակներիս նոր մտմտումների են դրդում: Բախտագուշակներիս նոր մտմտումների են դրդում: Ու զառան¬ցող¬¬¬ներին՝ նոր զառացանքների են բերելու գիսաստղ մեր աստղերը: Ու ծեր բախտագուշակ-թրքուհին ինքն-իրեն ար¬ված-¬անպատասխան հար¬ցա¬դրում¬¬ներն ու փիլիսոփայությունն ու հառաչանքը թողեց, եւ նորից պատմությանն անցավ ու ասաց` իմ Թահիր-երեխայի եւ Ումուդ-ամուսնու կորստից, ձեր հայի երեխուն որդեգրելուց եւ Քրիստոնեություն ընդունե¬լուց հետո, խաչապաշտ դառնալուց հետո, գուշակելու էս զորությունը եկավ վրաս, գուշակելու էս հզորությունն եկավ վրաս, ու վերերկրյա-գերբնական ուժ իջավ վրաս: Ու տեսնում եմ, տեսնում եմ ամեն-ինչը: Մի 20, մի 30, մի 50 տարի առաջ` տեսնում եմ ամեն-ինչը: Ինձնից անկախ, իմ կամոք հակառակ` տեսնում եմ ամեն-ինչը: Տեսնում եմ անտերը: Տեսնում եմ: Եւ դրա ծանրությունից, ճնշող-ծանրությունից՝ խեղդվում եմ: Խեղդվում եմ իմ տեսածից: Ու էդ դեպքերից ու իմ գլխով անցած էդ պատմություններից հետո, տեսնում եմ, շա՜տ անտեսանելի բաներ եմ տեսնում: Շատ բաներ եմ տեսնում ձեզ անտեսանելի: Էրմանի’: Եւ շա՜տ դատար¬կու¬թյուններ եմ տեսնում, էրմանի՛: Իմ վրա եկած էդ վերերկրյա-անտե¬սանելի ուժից հետո, էս աշխարհիս ու էս երկրիս վրա շա՜տ դատարկ բաներ եմ տեսնում: Ու տեսնում եմ, թե մի այլ տեղ, մի այլ աշխարհում, անհասանելի մի անհունության մեջ, այնտեղ, որտեղ մարդկանց թեթեւա¬ցած հոգիներն են հավաքվում-շրջում այդ նույն մարդկանց կերպար¬ներով, մարդկանց պայծառ կերպարներն են իրար հարց տալիս, իրար հարց տալիս ու իրարից հարցնում են, էրմանի՛, իրար հարցնում են` էէէ՜, մի ամբողջ հազար տարիներ, մի ամբողջ անհաշիվ ու անհամար հազար տարիներ, մի ամբողջ ժամանակներ ու ժամանակա¬շրջան¬ներ կուտակ¬ված, կուտակված ու ներքեւում-հավաքված այդ մեղքերը, մեր կողմից կուտակված այդ մեղքերը, ինչո՞ւ ենք ներքեւում թողել ու վերեւ բարձրա¬ցել: Այդքան մեղքերն ու ցավերը, այդքան մեղքերն ու տառա¬պանք¬ները, ինչո՞ւ ենք ներքեւում կուտակել ու վերեւ բարձրացել: Ինչո՞ւ՛: Եվ շա՜տ բաներ եմ ես հիմա տեսնում, էրմանի՛: Շա՜տ չերեւացող բաներ եմ ես հիմա տեսնում ներքեւում նստած: Տեսնում եմ հեռակա կարգով ու ապագայի համար, ապագայի համար ու հեռակա կարգով տեսնում եմ, թե հիմքում դա¬տարկ մարդիկ, հիմքում իրենց դատարկությունը գիտակ¬ցելով հան¬դերձ, իրենց կեղտոտ ու մաղձոտ, տհաս ուղեղներն ու մտքերը ուրիշ¬ներից անտեսանելի դարձնելու-թաքցնելու համար, ուղեղներին մթնված շղարշ քաշելով, ջայլամի պահվածքով` տհաս-խելքի այդ ի՜նչ զորաշարժեր են անում-դրսեւորում նվաստներիս թմրած պահելու համար: Ու տհաս-իրենց ուղեղների թելադրանքով հանդերձ` այդ ի՜նչ խավար են սփռում թմրած ուղեղով նվաստ¬ներիս վրա: Ի՜նչ խավար են շաղ տալիս մեզ ու աշխարհիս վրա: Ու տհա՜ս-իրենց ուղեղներով, այդ ի՜նչ խաղեր են խաղում, ի՜նչ խաղեր են խա¬ղում՝ մեզ, մեր երկրների ու աշխարհիս վրա: Եվ Լացի Հովիտ դարձրած, այդ ի՜նչ լաց են բերում մեզ ու մեր երկրների վրա: Ի՜նչ լաց են բերում մեզ ու մեր երկրների վրա: Ի՜նչ լաց են բերում: Եւ այստեղ, ներքեւում նստած, աշխարհիս բութերին եմ տեսնում վերեւում լպստված-շպարված-նստոտած: Աշխարհիս վերեւում նստոտած բութե¬րին եմ տեսնում: Որ` լպստված` ժպտում են, լպստված` հոխորտում են, լպստված` մեզ ու մեր հողերը` ըստ իրենց ուզածով ու իրար մեջ են բաժան-բաժան անում: Ըստ իրենց օգուտի ու ըստ իրենց շահի են իրար մեջ բաժան-բաժան անում: Եւ զենք ունեն ու զենք են արտադրում: Ու թնդանոթ ունեն եւ մեզ բաժան-բաժան են անում: Ու բաժան-բաժան անելով-թնդանոթները մեզ բաժանելով` իրար վրա են կրակել տալիս: Իրար վրա են կրակել տալիս Ու նրանք` չյոլկա ունեն, մազերին ժելյե են քսում, սեւ-թելիկ տրուսիկներ են հագնում աչքից թաքուն-տեղերում: Եւ աչքից թաքուն-տեղերում` սեռափոխված ու լպստուն ու լպրծուն իրենց հալով, նաեւ բզում են, բզբզում են, ու փողի կապոցներ են շպրտում, փողի կապոցներ են շպրտում, եւ մեր միջի այլասերված-սեռափոխված աղանդավորներին ու ականջօղով-սեռա¬փոխ¬¬ված¬ներին փողի ուժով ու փողի գայթակղությամբ ստիպում են, համոզում են` ականջօղը` ականջից կախ` ծովահենի խիզախությամբ ու ղզիկի պնդերեսությամբ` երկրի բացերի մասին գրել դեպի իրենց ատյաններ, երկրի «բացերը»` բացել օտարների առաջ: Ու` նրանք դնում՝ ու աշխարհներ են քանդում, դնում՝ ու երկրներ են որբացնում: Ու նրանք, լպստված ու սեռափոխված իրենց հալով` ուզածդ երկրի վրա թքում ու գոմիկացնում եւ աղանդավորի են վերածում ուզածդ երկրի անողնաշա¬րա¬վոր-¬զինվորացուներին: Ու բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները` հեծեծում են սրանց ձեռքին ու քմահա¬ճույք¬ներին: Ու սրանք, լպրծուն ու լպստված իրենց հալով, թքած ունե¬նան ուզածդ երկրի հողին կքած-չորացած-որդեկորույս ռամիկի չորացած արցունքներին: Ուզածդ երկրի՝ լպրծուն իրենց հալով: Ու թուրքի պառա¬վը ծոր տվեց եւ ասաց` անասելի, մի անասելի ջանքերով գործում են եւ մթնված իրենց ուղեղներով, բութի այդ ի՞նչ խաղեր են խաղում մեզ հասանելիք պայծառ արեւի մի կտոր շողքը իրենց գլխին քաշելու համար, իրենց սիրասուն բալիկների գլխին քաշելու համար: Ու այստեղ, ներքեւում նստած, ես տեսնում եմ, մեր ու ձեր ու աշխարհիս բզբզող¬ներին եմ տեսնում վերեւներում ու կողքի նստոտած: Մեր ու ձեր աշխարհիս բզբզողներին եմ տեսնում վերեւնե¬րում ու կողքի նստոտած: Վերեւներում ու կողքի նստոտած: Որ բզում են ու բզբզում են: Որ խաղաղ հոգի չունեն ու արարել չգիտեն: Որ աշխատել չգիտեն ու աշխատանքն էլ չեն սիրում: Բայց իրենց շահը լավ են գիտակցում ու թմրված եւ ուրագի իրենց ուղեղներով, միշտ դեպի իրենց են քաշում: Միշտ դեպի իրենց: Ու նեղ պահերին, իրենց անհրա¬ժեշտ պահերին, իրենց սովորական մահկանացու «դարձրած»` սովորա¬կան մահկանացուներիս մոտ են իջ¬նում եւ մեղսավորներիս առաջ, մեղսավորներիս պատանդ պահած, իրենց սրտացավ ծամածռություններն են նորից փորձում շարունակել Հիշողո¬թյունը Կորցրածներիս առաջ` զա՛րկ, ժողովուրդ, մի զա՞րկ, եւս` մի զարկ: Մեզ ու ձեզ համար, մեր Փոքրոգության ու ձեր Կորսված Հիշողու¬թյան համար` եւս մի զարկ: Ու նույն օրի չենք, բայց` նույն հալի ենք: Նույն հալի ենք ու մենք էլ` ձեր նման` ամենօրյա ճաշի սոխառածի սոխը սեփա¬կան ձեռքերով սեփական աչքերից սեփական արցունքները քամելով կլպում ու մեր սովորական-ձերի նման՝ ուտելիք, աղքատիկ-ուտելիք ամենօրյա ջրիկ-ճաշի սոխառածին ենք խառնում: Ու` նույն հալի ենք, եւ մենք էլ` ձեր նման` ամենօրյա սովորական սոխն ենք չոր հացի հետ կրծում սեփական արցունքները քամելով, ամենօրյա ձեր նման ենք ապրում մեր ապրուստով: Ամենօրյա ձեր նման ենք ապրում մեր ապրուստով: Եւ հակառակորդ-թշնամին չոքել է բկներիս: Հակառակորդ-թշնամին չոքել է բկներիս: Ու մեր անվտանգության եւ պետական սահմանին: Ու մեր անվտանգության եւ պետական սահմանին: Ու մեր կռավատների տակ ու մամայի փեշերի տակ կուչ եկած փափուկ ու սիրասուն եւ փափկասուն մեր զավակների արեւով, չեղած արեւով ենք երդվում` եւս մի զարկ, ժողո¬վուրդ, եւս` մի զարկ: Ու ես տեսնում եմ, ես տեսնում եմ, թե պատերազմի տարիներին ու կռվի տարիներին Հայրենիքին նվիրված մեր ու ձեր տղաներն ինչպես են հատ-հատ ու խմբովին իրենց նվիրաբերում ու զոհաբերվում հանուն Հայրենիքի: Տեսնում եմ, թե կռվի ու պատերազմի տարիներին Հայրենի¬քի` մեր ու ձեր արի ու մաքուր ու առյուծ-նվիրված տղաները հանուն այդ Հայրենիքի` ինչպես են զոհաբերվում ու նվիրաբերվում, որպեսզի կռվի ու պատերազմի տարիներին կռավատի տակ ու մամայի փեշերի տակ պառկած-պաղկված «տղաները» կռավա¬տի տակից ու մամայի փափուկ փեշերի տակից խաղաղ պայմաններում` անդարդ, անկորուստ, անցավ, թիկունքի փոշին թափ տալով դուրս գան ու Հայրենիքին եւ մեղսավոր¬ներիս երախտիք որպես` առյուծ կտրած, կատվի շողոքորթությամբ փշաքաղված ու նվաղուն-սղալված` լավ-լավ ու փափուկ ու առանցքային դիրքեր զբաղեցնելով, նաեւ լավ-լավ ու նաեւ` մի-մի հատ` արիության ու խիզախության մեդալներ կպցնեն իրենց նվաղուն ու կանացի-փխրուն ու տակը չախկալի սիրտ ունեցող դոշնե¬րին: Եւ առուտուր է: Ու առուծախ է: Ու առուծախ է առեւտրա¬կանների: Ու նվաստացում ու արգահատանք է մեդալների ու շքանշան¬ների ու նրանց իսկական կրողների նկատմամբ: Մեդալների ու շքանշանների ու նրանց իսկական կրողների նկատմամբ արգահատանք է: Եւ սեփական ժողովրդից արգահատանքն ու զզվանքը ճակատներից կախ ու ճակատներից պոկ չեկող օրվա անտիհերոսն ու ժամանակի մեջ օրվա անտիհերոսները սեփական ժողովրդի թուքն ու մուրը կուլ տալով-իրենց թույլ տալիս ու նա¨ մեկ-մեկ` լավ խոսքեր ու լավ-լավ գինեձոներ են նվիրաբերում, լայեղ անում ու լավ-լավ գնահատանքի են արժանացնում նահատակ-վաստակով-իսկական մեր հերոսներին: Լայեղ անում ու կենդանի-անվնաս, կռավատի տակից ու մոր փեշերի տակից անվնաս-դուրսպրծուկի իրենց անարժեք հալով, մեր ու ձեր նահատակ-արծիվ-հերոսներին են փորձում արժեւորել չեղած իրենց հալով: Ու թուրքի պառավը ծանր-զարմացած, սակայն արհամարհանք թքող անտարբերու¬թյամբ ասաց` դուք պատկերացնում ե՞ք, դուք պատկերացնում ե՞ք, թե ո՞ւր է հասել սարկազմը: Ո՞ւր է հասել սարկազմը: Դեպի ո՞ւր է ձգվում հումորը: Եւ դեպի ո՞ւր է քարշ գալիս «մտքի թռիչքը»: Դեպի ո՞ւր է ձգվում անհասներիս «մտքի թռիչքը»: Ու թուրքի պառավը նորից ծանր-զարմացած, սակայն արհամարհանք թքող անտարբերու¬թյամբ ասաց, ասաց` դուք պատկերացնում ե՞ք, թե արժեքներն ինչքան են «արժեւորվել»: Անարժեքներն ինչքան են արժեւորվել: Ծաղրածուներն ինչ դիրքերի են հասել: Երեսպաշտ-բութերն ինչպես են երկնինքներից կախվել: Դուք պատկերացնում ե՞ք, թե այսուհետեւ, այսուհետ, որը պիտի լինի Արժեքը: Մեր ու ձեր համար` իիի~նչ արժեքներ են ձեւվվում ու նախագծվում: Իիի~նչ ծաղրածուներ են մեզ ու ձեզ ի ցույց դրվում: Իիիի~նչ` վախկոտ-ագահ-չտես-տափուկ–կյանքը մեռցնող ճապաղ մտքեր են մեր ու ձեր վզներին փաթաթում: Ու սրան՞ք են մեր ու ձեր երկրները շենացնելու: Սրա՞նք են սրտացավ գործի կպնելու: Սրա՞նք են երկիրը` երկիր դարձնելու: Մարդուն` Մարդ պահելու: Արժեքը` Արժեք պահելու: Հողը` Հող պահելու: Ու հողը պահող ռամիկին` այդ հողի վրա` անվտանգ-անվնաս ու բավ եւ արժանավայել պահելու: Ու պառավը թքեց խնչելու նման` սրա՞նք: Ու կողքի թքելով-խնչոցով հարց տվեց ու ասաց` դուք պատկերացնում ե՞ք, դուք պատկերացնում ե՞ք, թե սրանց, մեր ու ձեր կողմից` սրանց աներեսու¬թյունն ու փուչ լինելը ինչ աստիճանի է հասել: Ինչ աստիճանի է հասել. հինգ տարի, հինգ տարի` պատերազմ է, Հայրենիքի հարցն է, լլկանք է, սով է, քաղց է, մայրական վիշտ է, որբություն է… Հայրենիքի բախտն է… Ու սրանք, գեթ մեկ անգամ, գեթ մեկ անգամ` խրամատում` զենքը ձեռքին` վրա եկողի դեմը չեն նստում ու կանգնում, վառոդի հոտը չեն առնում, չեն առնում ու չեն անում: Սիրտները չի ճաքում: Հայրենիքի հարցը ու Հայրենիքի բախտի Հարցն է լուծվում: Հայրենիքի հարցը ու Հայրենիքի բախտի Հարցն է լուծվում, ու սրանց սրտները չի ճաքում կռավատի տակ ու սիրասուն մայրերի սիրասուն-տաք փեշերի տակ: Ու սրանց սրտները չի ճաքում կռավատի տակ ու սիրասուն մայրերի սիրասուն-տաք փեշերի տակ: Ու թուրքի պառավը քամահրանք թքեց ու ասաց` սրանց կարելի՞ է խաղաղ պայմաններում` բան վստահել: Սրանք, էս լեզվանի ու դիրքա¬վորված` որտեղ հաց` այնտեղ կաց-անաբուռ տղաները, իրավունք ունե՞ն գլուխ¬նե¬րը շքռամիջից հանելու: Ու թուրքի պառավը հանդարտ հարց տվեց ու ասաց` արդյո՞ք, էդ կարգի, մեր ու ձեր էդ կարգի տղաներն այլասերված չեն: Արդյո՞ք, էդ կարգի տղաներն այլասերված չեն: Ու պառավն ասաց՝ ու ես տեսնում եմ, տեսնում եմ՝ ու սրանք ինչպե՞ս են` Հայրենիքը վտանգի պահին անբարոյական իրենց հալով կռավատի ու մամայի փեշերի տակ թռել, իսկ խաղաղ պայմաններում` փափուկ աթոռներին նստոտած, իրենցից հազար գլուխ բարձր ու իրենց երեսից` երկիրը լքող ու երկրից զզված ու ամեն ինչից զզված ու բոլոր կարգի արհեստական խաղերից ու արհես¬տական արգելքներից զզված տղաներին փորձում բարոյական խրատներ կարդալ: Ու պառավն ասաց` ինչպե՞ս: Ինչպե՞ս: Ու թուրքի պառավն ասաց` Աստված համբերատար սպասում է, նա համբերատար սպասում է, թե մարդկային կերպարով մարդկային արա¬րածներն երբ են վերջ տալու իրենց երկերեսանի ու երեսպաշտ այլասեր¬վածություններին: Թե մարդիկ երբ են վերջ տալու իրենց այլասերվա¬ծությանը: Ու Աստված համբերատար սպասում է, նա համբերություն ունի եւ համբերատար սպասում է: Իսկ համբերությունը կորցնելու եւ սպառելու դեպքում` Սոդոմ-Գոմոր է կապելու այլասերված այս անմուրազ-ասուն կոչեցյալ անասուն-մարդկանց գլխներին: Նա Սոդոմ-Գոմոր է կապելու այլասերված մարդկու¬թյան գլխին: Այդպես է լինելու` ես տեսնում եմ՝ ասաց պառավը: Ու ասաց` եւ ոչ մի շանթարգել չի կարող փրկել այլասերված մարդկանց ու մարդ¬կու¬թյանը վերահաս աղետից: Ոչ մի շանթարգել չի կարող ու ի վիճակի չի լինի: Անզոր է լինելու նրա փրփրած պոռթկմանը: Անզոր է լինելու: Ու թուրքի պառավը նորից կրկնվեց ու ասաց, ծանր ու ցավով ասաց` ու անասելի ջանքերով, մթնված ուղեղներով ու փառասիրության մի անասելի տքնանքով, բութի այդ ի՞նչ խաղեր են խաղում մեզ հասանելիք պայծառ արեւի մի կտոր շողքն իրենց փափկասուն բալիկների գլխին քաշելու համար: Եվ իրենց թմրված ուղեղներով, մեզ հասանելիք պայծառ արեւի մի կտոր շողքը մեր` աշխարհիս խորթ զավակների գլխից` իրենց փափկասուն բալիկների գլխին քաշել տալուց հետո, իրար դեմ այդ ի՜նչ բանակներ են զորաշարժի ենթարկում մեր արեւի մի կտոր շողքից արդեն կտրված ու աշխարհից արդեն խորթացած ու նվաստացած մեր բալիկների` կամքի, ուժի, ու նվիրվածության, եւ անկեղծ-ազնվության ու հերոսության եւ հայրենասիրության հաշվին: Վաշխառու-ստահակներն այդ ի՞նչ գեղեցիկ ցլամարտեր են կազմակեր¬պում մեր` աշխարհիս մեղավորներիս առաջ ու մեղսավորնե¬րիս միջոցով: Այդ ի՜նչ խաղեր են խաղում: Ի՜նչ խաղեր են խաղում: Եվ` ցինկե դագաղներ ու փլատակ եղած-պապական տներ, ծվատված-ռմբահար¬ված-անշնչացած-տան մի¬նու¬¬ճարներ ու ցավից ծնկաչոք-մազերը-փետրահան-անող, այլեվս ան¬հույս-¬անհեռակա ապագայով ցավից գա¬լար¬վող մայրեր, հաշմասայ¬լակներին գամված հաշմանդամներ ու որբացած երեխաներ… Ու… ցմփոր վաշխառուներ եւ անգրագետ-ապուշներ, թերատ ուղեղով մաղձեր եւ մաղձոտ-վրեժխնդիրներ, թույնը մեջը վահր կապած անօրեններ եւ օրեն¬քը ձեռքին տոն տվողներ: Որ… արյան վրեժ են լուծում, խոսքի վրեժ են լուծում փոքրոգի իրենց հալով ու՝ սպանում են, սպանում են: Աստծո մարդը՝ սպանում է Աստծո ստեղծած մարդուն: Ու թույլը միշտ ձեռքը դանակին է տանում թիկունքից ու թաքուն եւ գիշերով… Ու չարը խեղդում է երկիրս, էրմանի՛: Չարը խեղդում է երկիրս ու աշխարհս: Եվ Աստծո մարդը սպանում է իր նման Աստծո մարդուն: Աստծո մարդը սպանում է Աստծո ստեղծած մարդուն: Ինչի՞ համար, ո՞ւմ համար: Աստված չի ներելու, էրմանի՛: Աստված չի ներելու: Նա աշխարհս ու մարդկությանը ստեղծել է` մարդավարի ապրելու հա¬մար: Մարդավարի ապրելու համար է նա ստեղծել էս երկիրն ու աշխարհ¬քըս ու էս մարդկու¬թյանը: Մեր ու բոլոր աստվածները տեսնում են, տես¬նում են ամեն ինչը: Տեսնում են սարդոստայն-ցմփորներին: Տեսնում են: Նրանց, ով¬քեր բզում են, բզբզում են, խառնած են ուզում պահել միմյանց ու մարդկու¬թյանը, խառնած են ուզում պահել: Եւ…ծվատված դիակների վրայով քայլք կատարելով, ցմփորվում ու ձեռքները թափ տալիս ու… անդեմ-անցավ կողքի են կանգնում: Անդեմ-անցավ կողքի են կանգնում: Անմեղ-անմեղսունակի մեզ հասած վշտի ու ցավերի հաշվին, գերդաս¬տաններով ցմփորված ու լլկված հոգիներով, յոթը պորտով շրջապատի անեծքի ու ատելության կիզակետ-թիրախն են դառնում, թիրախն են դառնում անեծքի ու ատելության եւ արհամարհանքի: Ու թուրքի պառավն ասաց` ու ես տեսնում եմ, էրմանի, ես այստեղ նստած տեսնում եմ, թե կռվից ու լլկանք-պատերազմից հետո` ինչպես է կռվին մասնակից ռամիկը, մեր ու ձեր կռվին մասնակից ռամիկը վշտերի ու գլխին թափված հազար ու մի ցավի-դարդի ու սովի տակ խեղճացած մի կողմ քաշվում-կուչ գալիս ու ասպարեզը հիմքից դատարկ ճուռակներին թողնում: Ճուռակներին` հիմքից դատարկ ու անսիրտ եւ անցավ: Անսիրտ ու անցավ: Որ` խոսու՜մ են, խոսու՜մ են, խոսո՜ւմ են: Դիրքավորված ու պաշտոնավորված, իրենք իրենցից զար¬մա¬ցած` փորձում են շրջապատին զարմացնել եւ` խոսու՜մ են, խոսու՜մ են, խոսու՜մ են: Այնինչ, սրանց` քունը չպիտի տանի, կերած հացը կուլ չպիտի գնա: Այդպես պիտի լինի, որովհետեւ ճուռակների ցմփորվելու պատճառով, պարկեշտ մարդիկ եւ պարկեշտ քաղաքացին ու նաեւ թշնամու եւ հակառակորդին դեմ գնացած ռամիկը լավ չի ապրում:Իր երկիրը պահած ու պահող ռամիկը լավ չի ապրում: Թշնամու եւ հակառակորդին դեմ գնացած ռամիկը լավ չի ապրում ու, դժբախտաբար` երկրիս տականքն ու քաղքենին եւ ծաղրա¬ծուն է լավ ապրում: Հակառակորդի վրա գնացած ու իր ազատությունն ու իր երկրի ու իր տան եւ իր օջախի ու իր Հայրենիքի ազատությունն ու անկախու¬թյունը պաշտպանած ռամիկը լավ չի ապրում իր երկրում ու իր Հայրենի¬քում: Իր պահած Հայրենիքում: Եւ երկրիս անցավ ու անդարդ ու երկրիս վրա թքող ու թքած, նրա անվտանգության փայփայողի-երկրա¬պահ-սահմանապահ-ռամիկի վրա թքող ու թքած բյուրոկրատը, ինքն իրենից վախեցող ու ինքն իր ստվերից վախեցած բյուրոկրատն ու քաղքենին է լավ ապրում: Իմիտատորն ու բյուրոկրատն է լավ ապրում: Երկրիս արի-ռամիկը լավ չի ապրում` երկրիս թմբիր ու ձանձրույթ բերող եւ երկրիս ոգին մեռցնող, ինքն իր ստվերից վախեցած բյուրոկրատն ու անհայրենիք քաղքենին է լավ ապրում: Երկրիս՝ անդեմ, ամեն մի լավին ու նորին ու բարեփոխում¬ներին իր կարծրատիպով` պինդ դեմ կանգնած բյուրոկրա¬տն ու երկրիս ցավին միշտ թքող անհայրենիք-քաղքենին է լավ ապրում: Ու ճուռակներն ու բյուրոկրատները եւ անհայրենիք-քաղքենին` ամոթից պիտի գետինը մտնեն: Նրանց կերածը պիտի կուլ չգնա, ու նրանց շնչած օդը չպիտի հերիքի: Նրանց շնչելիք օդը չպիտի հերիքի: Որովհետեւ, բոլո՜ր երկրնե¬¬րում, երկրներում բոլո՜ր, սրանք, իրենց մեռած ոգիներով ու իրենցից գողացված հոգիներով եւ տափուկ ու անկամ եւ թաքուն գործելու իրենց վախվորած գործելակերպով, միշտ չարի հետ են: Նրանք միշտ չարի հետ են: Ու չարի հետ դաշն կնքած, երկիրս չարացած չարքերով են լցնում: Երկիրս ու աշխարհս ու մարդկությանը` իրենց փառատենչության ու շահի ու փոքրոգության համար, երկիրս բացասա¬կան լիցքերով լցնում ու չարքի եւ չարի երկիր ու աշխարհ են փորձում դարձնել: Սատանայի երկիր ու աշխարհ են փորձում դարձնել: Կոտրված ոգով անկոթ-տափակ տաշտակ են փորձում դարձնել: Մարած կրակով ու մոխրացած բուխարի¬ով շունչը մեռած անտուն խրճիթ են ուզում դարձ¬նել: Խորթ մոր սիրով են ձեռքը տանում-բերում գլուխը խուզած ուրիշ մոր օտար որբերի գլխի վրայով: Ուրիշ մոր ու խորթ մոր սիրով են սիրում իրենց պահ տված ուրիշի որբերին: Սրանք են մեռցնում իմ ու քո ու աշխարհիս երկրները, էրմանի: Սրա՛նք: Չարն ու Չարքն է մեռցնում երկիրս ու երկրներս: Իրեն ամեն-ինչով ապահոված ու իրեն ամեն-ինչով արտոնած Չարն ու Չարի զավակներն են մեռցնում ու որբացնում իմ ու քո ու աշխարհիս երկրները: Էրմանի՛: Հակամարդը՛: Ուրիշին խեղդողը: Ուրիշի առաջընթացին խան¬գա¬րողը: Տափուկը՛: Տափու՛կ գործողը: Թաքու՛նը: Թաքու՛ն գործողը: Առնետն ու կրծողը: Փորսուղն ու մարդու մեջ նստած ես-գազանը: Կռիվ փնտրողն ու ուրիշի միջոցով եւ ուրիշի բալիկների միջոցով` իր հարցերը լուծողը: Լլկանք տարածողն ու լլկանք սիրողը: Նրանք՝ աշխարհիս անշնորհակալ ու անդեմ, աշխարհս ձանձրույթի եւ թմբիրի ու լացի եւ ցավի մեջ խեղդող-մեռցնող` վախկոտ, անհամ ու անդեմ պտուղներն են: Նրանք, նաեւ իրենց են մեռցնում ու իրենցից հետո` նաեւ իրենց երկրները: Նրանք, հնարավոր չէ, որ իրենց հետ չտանեն իրենց երկրները: Նրանք` երկրիս-առնվող-ծախվող վաշխառու-«խղճմտանքները»` իրենց վախկոտ-փառատենչությամբ` վտանգն են երկրիս: Վտանգն են երկրիս: Ու պառավը ծանր մրմնջաց ու ծանր-մրմնջոցով ասաց, ասաց՝ մարդ-արարածը պետք է գիտակցի ու հասկանա իր մարդ-լինելը: Ու թուրքի պառավն ասաց` այդպես է. Աստծո-մարդը պիտի կարողանա պաշտպանել ի վերուստ տրված իր` ազատությունը, իր պատիվն ու իր իրավունքը, իր երկիրն ու իր Հայրե¬նիքը: Նա պետք է պատրաստ լինի՝ իր վրա ու իր օջախի եւ իր երկրի վրա եկողին, իր ազատությունն ու իր կյանքը եւ իր երկրի ու օջախի եւ Հայրե¬նի¬քի ազատությունը խլել փորձողին ոտատակ տալ ու աչքը հանել: Աչքը հանել իր աչքը հանել փորձողին: Իր վրա ու իր երկրի վրա եւ իր օջախի վրա եկողին նա պիտի կարողանա պատասխան տալ: Մարդը, որ անասուն չէ, եւ կարոտ ունի ու հիշողություն ունի, պարտավոր է պաշտ¬պանել իր Հյարենիքն ու իր երկիրը: Նա պարտավոր է` եթե անասուն չէ: Եթե նա պատիվ ունի ու նամուս ունի, ու ստրուկ չէ, եւ հոգով ստրուկ չէ` պարտավոր է պաշտպանել իր երկիրը: Պարտավոր է: Որովհետեւ` թույլին միայն խղճում են: Ստրուկին միայն բանեցնում ու ոտատակ են տալիս: Ու թույլին եւ անկամին ու անդեմին միայն խղճում են: Նրանց ազատությունը ձեռքից շողոմաբար առնում ու նրանց անդեմ եւ թմրած պահելու համար, ժամանակ առ ժամանակ «խղճահարված» սփոփում են նրա անմեղությունը: «Խղճահարված» սփոփում են նրա իրավազուրկ կարգավիճակը: Եվ բոլո՜ր գիշատիչները, երկրիս ու աշխարհիս բոլո՜ր գիշատիչները, երկրիս ու աշխարհիս թույլերին ու վախկոտներին եւ ոգին կոտրված ու հոգին ձեռքից առնված անդեմներին այդպես են վարժեց¬նում, այդպես են վարժեցնում` գլուխը կախ-կոտրված, «խղճմտանքով-սփոփվող»: Եւ «խղճմտանքով-սփոփող» ձեռ¬քը` տակից լիզող: Ու թույլը կոտրված-մեռած` սփոփվում է, անդեմ իր գո¬յու¬թյամբ` սփոփվում է: Եւ «սփոփողը» «սիրում է» նրան այդպես տեսնել: Ու սփոփելուց հետո, ասպատակում է նրա` ինչքն ու կացը, տունն ու տեղը, աղջկան ու կնոջը, պատիվն ու նամուսը, երկիրն ու Հայրենիքը: Խղճա¬հարու¬թյուն հայցող մարդը մեռցնում է` իրեն, իր շրջապատն ու իր երկիրը: Ու երկրի ոգին կոտրող մարդը, հնարավոր չէ, որ սիրի այդ երկիրը: Այդ ըմբոստն է, որ իր վրա ու իր օջախի եւ երկրի վրա եկողին՝ դեմ-հանդիման է կանգնում, հարվածն առնում ու հարված է տալիս, ու իր վրա, իր օջախի վրա, իր երկրի ու իր Հայրենիքի վրա իջնող հարվածն իր վրա է առնում: Ու նա, իր շիտակությամբ ու շեշտակիությամբ` երկրի համն է: Նա է երկրի համը: Որձն է իր երկրի համը: Ու թուրքի պառավն ասաց` որպես չգրված օրենք, եւ որպես ի գիտություն, տափուկ-բութերը չեն, այլ այդ ըմբոստներն ու շիտակներն են, բաց ու շեշտակի գործող, վեհանձն-խիզախ զավակ¬ներն են, որ սիրվում են ժողովրդի կողմից, որ սիրվում են իր ժողովրդի կողմից: Եվ ժողովուրդը տեսնում ու ներքնապես զգում է նրա ներսում ունեցած բարին ու բարությունը: Ժողովուրդը սիրում է իր շիտակ խոսող ու շիտակ գործող ըմբոստ-արի տղաներին: Ու իր հետ ու իր պորտալա¬րով իր հայրենիք-երկրի հետ կապված կապը՝ այդ տղաների ու իր այդ զավակների հետ ու միջով ու միջոցով է տեսնում: Ու ոռնում է իր կորստից: Նրանց զոհվել-անմահանալուց` ոռնում է իր կորստից: Իր վե¬հանձն ու բարի, խիզախ ու անկոտրում, իր ժողովրդին ողնաշարով սիրող ու նրա հետ հազար ու մի պորտալարով կապված իր սիրասուն զավակներին կորցնելուց՝ ոռնում է ժողովուրդը վհատված: Ոռնում է վհատված-որբի նման: Ու ժողովուրդն իր մեջ ունեցած բարին է սիրում ու իր մեջ ունեցած իր բարին՝ իր վեհանձն զավակների մեջ տեսնելով ու ունենալով ու իր մասին մտածող զավակներին սիրելով-պաշտելով՝ միայնակ չլինելու-չմնալու թաքուն հոգածությունն է գուրգու¬րում ինքն-իր մեջ, ու պաշտ¬պան¬ված լինելու թաքուն-մտմտունք-հպար¬տանքն է գուրգուրում ինքն-իր մեջ ու… նրանց անժամանակ ու հանկար¬ծահաս կորստից՝ ոռնում է անտեր թողնված որբի նման: Ոռնում է անտեր թողնված որբի նման: Ոռնում է որբի նման: Ու կորսված զավակների կարոտն իր սրտում՝ ինքն-իր անպաշտպան բախտի վրա է ողբում: Ինքն-իր անպաշտպան բախտն է ողբում: Ու թուրքի պառավն ասաց` դուք հասկանում ե՞ք՝ ինչու՞ է ժողովուրդն իր զավակին սիրում, դուք հասկանու՞մ եք: Ու նա ասաց՝ էէէ՜, մեր ու ձեր ժողովուր¬դներն ու երկրիս եւ աշխարհիս ժողովուրդները, սեպագրերից սկսած, պատմու¬թյա¬նը թողած իր պատմություններում իր՝ ո՞ր զավակների մասին է լավը խո¬սում: Նրա` պատմությանը թողած-պահ տված հեքիաթներում, էպոսնե¬րում, զրույց¬ներում` իր ո՞ր զավակներին է պաշտում ու սիրում: Նրա` ո՞ր զավակներն են ժողովրդական դարձել: Ու պառավն ասաց՝ նա` բարի, խիզախ, իմաստուն, բարեպաշտ, սրտացավ, իր ժողովրդի մասին մտածող, մի բան սարքող, մի բան առաջ տանող, կյանքը առաջ տանող, խավարասերներից փախչող, թշնամու դեմ չխեղճացող ու իմաստուն զավակներին է սիրել: Վեհանձն ու բարի, շեշտակի ու շիտակ իր զավակներին է սիրել ժողովուրդը: Իրեն սիրող իր մասին մտածող իր սրտացավ զավակներին է սիրել ժողովուրդը…