Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ եւս մեկ անգամ շնորհավորել նրան՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«ՉԻ»- Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նույն օրը Սերժ Սարգսյանը եւս չորս անգամ շնորհավորել է Պուտինին, ուղարկել շուրջ 130 շնորհավորական բացիկ, 342 sms, 15 շնորհավորանք ֆեյսբուքով, ութ ռադիոհեռագիր, ապա փորձել կապվել նրա հետ «սկայպով», իսկ երեկոյան նրա հեռախոսի ինքնապատասխանիչի վրա հաղորդագրություն է թողել, որտեղ բարի գիշեր եւ անուշ երազներ է մաղթել նրան՝ ՌԴ նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում:
Իսկ ահա այսօր, չստուգված տեղեկությունների համաձայն, ՀՀԿ գործադիր մարմինը պատրաստվում է աշխատանքային խորհրդակցություն անցկացնել, որտեղ, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բացառիկ ռազմավարական նշանակությունը, ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաեւ Սերժ Սարգսյանի՝ առաջիկայում Վլադիմիր Պուտինին ուղարկվելիք շնորհավորական ուղերձի տեքստը:
«Չորրորդ ինքնիշխանություն»