Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզի. Ցեղասպանության ժխտումը ոչ թե կարծիք է, այլ վիրավորանք

Մարտ 08,2012 11:51

Լրագրող Ժան Էկյանը Փարիզից մեջբերում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերը՝ ասված մարտի 7-ին հայ պատվիրակների հետ հանդիպման ժամանակ. «Ֆրանսիան ձեր կողմից է: Մերժումը կարծիք չէ: Սա վիրավորանք է: Վիրավորանք է զոհերի հիշատակին: Սա սպառնալիք է ազգային ամբողջ հանրությանը: Անհանդուրժելի դիմագրավում է երկրի արժեքներին: Չնայած Սահմանադրական խորհրդի որոշմանը՝ ես մտադրությունս չեմ փոխել: Հայ համայնքը, մնացածների պես, իրավունք ունի պաշտպանված լինել օրենքով ժխտման դեպքում: Ուստի ես խնդրել եմ կառավարությանը ներկայացնել նոր տեքստ: Ես կարող եմ հավաստել իմ ցանկությունը հաջողությամբ ավարտելու սա: Ես տալիս եմ այս հանդիսավոր խոստումը՝ ձեր դեմ դիմաց»:

Ժան Էկյանը մեջբերում է Սարկոզիի նաեւ հետեւյալ խոսքերը. «Ով մերժում է Ցեղասպանությունը՝ ջնջում է մի ժողովրդի պատմություն, անտեսում է հանցագործությունն ընդդեմ մարդկության, որն ազդում է ողջ մարդկության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031