«Կարծում եմ՝ իր նկարագրած երկիրը անհամատեղի է այսօրվա երկրի, իշխող Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հետ»,- «ՉԻ» հետ զրույցում այսպես գնահատեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող
Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի Բրյուսելում հնչեցրած ելույթները։ Հիշեցնենք, որ իր այցի ավարտին Կոնրադ Ադենաուրի անվան հիմնադրամում նա հայտարարել է, թե «մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, եւ ամենակարեւորը՝ երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձեւ է, այլ նաեւ բովանդակություն»։ Լեւոն Զուրաբյանը, սակայն, հրշեցնում է, որ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը «բազմիցս խախտել են մարդու իրավունքները, կոծկել են մարտի մեկի սպանությունները, քաղբանտարկյալների դեմ իրենց հետապնդումներով ապացուցել են, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի, եւ վերջին տարիներին Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները անխտիր զանգվածաբար կեղծվել են»։
«Մենք ուղիղ այնքան ենք հավատում նրա այդ խոստումներին, ինչքան կարելի է հավատալ սերիական մարդասպանի՝ այլեւս չսպանելու մասին երդումներին»,- Սերժ Սարգսյանի ասածներին արձագանքեց Լեւոն Զուրաբյանը։
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ