Հատվածներ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ հարցազրույցից:
– Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանը իսկապե՞ս մտադիր է հեռանալ քաղաքականությունից, ինչպես ոմանք կարծում են:
– Կան մարդիկ, ովքեր փորձում են ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ շարունակելու է ավգյան ախոռները մաքրելու առաքելությունը, եւ նա կմնա քաղաքականության մեջ, քանի դեռ չի ավարտել այդ առաքելությունը։
– Հանրությունը մի տեսակ հոգնել է հին դեմքերից։ Նոր մարդիկ կլինե՞ն ՀԱԿ-ի ցուցակում։
Կարդացեք նաև
-Ի դեպ, մենք ցուցակում կարեւորում ենք երիտասարդների առավելագույն ներկայությունը, պազապես մի քիչ այն ծավալով, որչափ ես էի պատկերացնում՝ նոր դեմքերի առկայությամբ, գուցե չլինի։ Սակայն կա մեկ այլ խնդիր. այդ նոր դեմքերն ընկալելի՞ են հանրության կողմից, քանի որ նույն հանրությունը առավելությունը, այնուամենայնիվ, տալիս է կենսափորձ եւ քաղաքական կենսագրություն ունեցող մարդկանց։ Ինչեւէ, հարկավոր է հասունացնել նրանց, ովքեր պետք է դառնան այս երկրի ապագա հենարանը։ Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայացք»