Հատվածներ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
– Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը արեւածագն է։
– Չեմ կարծում, որ հուզումնալից բառերով կարելի է առաջ շարժվել, մասնավորապես Սերժ Սարգսյանը ինքն իրեն թե բովանդակային եւ թե ձեւի առումով ներկայացնելու խնդիր չունի, չեմ կարծում, որ նրան ներկայացնելու համար ինչ-որ մարդիկ լրացուցիչ հայտեր պետք է ներկայացնեն։ Իհարկե, Սերժ Սարգսյանը մեզ համար ամենաընդունելի քաղաքական գործիչն է, բայց դա պետք է գգացվի եւ զգացվում է ոչ թե մեր արտահայտած բառերով, այլ մեր վերաբերմունքով եւ աշխատանքով։
– Նույն Ասրյանն ասել է, որ եթե նախագահը իրեն նշանակի դժոխքի դարպասների պահակ, պատրաստ Է գնալ։ Իսկ եթե նախագահը Ձեզ նշանակի, դուք պատրա՞ստ եք գնալ։
Կարդացեք նաև
– Կարծում եմ, իմ գործողություններն այնպիսին են, որ ես անպայման դրախտ կընկնեմ։
– Որպես վերջաբան, քանի որ խոսեցինք արծիվներից, Դուք Ձեզ Հանրապետականի արծիվ համարո՞ւմ եք։
– Արծիվը չի կարող միայն Հանրապետականինը լինել։ Հայ ժողովուրդն ինքը արծիվ է, այդ արծիվներից մեկն էլ ես եմ, դուք էլ եք արծիվ, մյուսներն էլ, դա մեծ խորհուրդ ունի։
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ
«Երկիր»