Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում չկան ժողովրդի կողքին կանգնող իշխանական մտավորականներ

Մարտ 08,2012 10:23

Ռուսաստանի Դաշնությունում ծավալվող վերջին իրադարձություններին հետեւելիս անընդհատ արձանագրում էի, որ մեզանից ավելի վատ վիճակում գտնվող պետություն ու հասարակություն էլ կա։ Չէ՞ որ տարբեր «կարուսելների ու լցոնումների» փուլը մենք վաղուց ենք անցել, եւ փողոցային պայքարն էլ մեզանում շատ ավելի է զարգացած, եւ ընդդիմության նմանվող զանգված էլ ունենք։ Բայց մի ասպարեզում մենք անասելիորեն հետ ենք ռուսներից։ Դա անհատական մակարդակում դոսեւորվող ընդվզումն է, հայտնի մտավորականների պոռթկումը, որը բռնկվում է մեկ այստեղ, մեկ այնտեղ եւ իր ետեւից տանում ռուսական հասարակության առողջ հատվածին։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչու մեզանում չկան Քսենյա Սոբչակներ, Լեոնիդ Պարֆյոնովներ կամ Վլադիմիր Պոզներներ, ովքեր թեեւ ողջ կյանքում աշխատել են իշխանական հեռուստատեսությունում եւ ծառայել իշխանությանը, սակայն վճռական պահին կարող են կանգնել իրենց ժողովրդի կողքին եւ չվախենալ խոսել իշխանության դեմ։ Մի պահ պատկերացնենք, որ Գեւորգ Ալթունյանը կամ Արթուր Բախտամյանը հաղթահարում են իշխանական հեռուստամեկնաբանի իրենց կոմպլեքսն ու ՀՀԿ-ի դեմ քվեարկելու կոչ անում։ Կամ՝ իշխանություններից պահանջում են արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Կամ՝ կոչ են անում մարդկանց քվեարկել ՀԱԿ-ի օգտին։ Չեք պատկերացնում, չէ՞։ Մեզանում դա ֆանտաստիկայի ժանրից է։ Մեզանում նման անակնկալներ, որպես կանոն, չեն լինում։ Մեզանում կերակրատաշտից մի միլիմետր հեռացողներին համարում են սամուրայներ, հոգեկան հիվանդներ: Դրանք ըստ էության չկան էլ։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031