Վրաստանի նախագահն ասել է, որ իր երկիրը մտադիր է համատեղ հայտ ներկայացնել Ադրբեջանի հետ՝ հյուրընկալելու Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունը:
Ըստ The Associated Press-ի՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այս հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ դիմելով Ադրբեջանի խորհրդարանին:
ՈՒԵՖԱ – ն, ամենայն հավանականությամբ, Եվրո 2020-ի համար հայտեր կընդունի հաջորդ տարվա սկզբին, իսկ քվեարկությունը նախատեսված է 2014 թ. մայիսին: Թուրքիան արդեն շահագրգռություն է հայտնել հյուրընկալելու այս առաջնությունը: