Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 10 ՏՍ 230 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏԼ 463 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհին կայանված «Օպել վեկտրա» մակնիշի 63 ՍԼ 098 համարանիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով «ՎԱԶ 2106»-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակի քաղաքային հիվանդանոց, իսկ այնտեղից էլ տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար, փոխգնդապետ Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Դավիթ Կոստանյանը, որի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
Հիվանդանոց տեղափոխվածներն են «ՎԱԶ 2106»–ի ուղևորներ Լիա Թովմասյանը, Մարգարիտ Մելքոնյանը, իսկ մյուս վիրավորի ինքնությունը պարզելու համար քննիչի կողմից հանձնարարականներ են տրվել ոստիկանության Աշտարակի բաժնին։
Կայանված «Օպել»-ը վարել է Հրաչ Խաչատրյանը, «Վազ 2106»–ը Նորիկ Մելքոնյանը, իսկ «Մերսեդես»–ի վարորդի ինքնությունը պարզելու համար այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ