Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մասամբ հակասահմանադրական ճանաչեց

Մարտ 07,2012 22:53

Այսօր Սահմանադրական դատարանը իր կայքում այսօր հրապարակել է երեկ կայացրած որոշումը՝«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն» դրույթը՝ այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր։

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի մնացյալ վիճարկվող հոդվածները դատարանը համարել է Սահմանադրությանը համապատասխան։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031