Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ո՛չ դաշինքի, ո՛չ ցուցակի հարց չեն քննարկում

Մարտ 07,2012 22:31

Թե՛ «Ժառանգություն» կուսակցության համագումարից առաջ, թե՛ դրանից հետո մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հնարավոր նախընտրական դաշինքի եւ այդ ուղղությամբ ընթացող բանակցությունների վերաբերյալ: Եվ եթե մինչ այս այդ անդրադարձները վերաբերում էին դաշինքի ձեւավորել-չձեւավորելու խնդրին, ապա հիմա մամուլը խոսում է այս երկու կուսակցությունների միջեւ նախընտրական համամասնական ցուցակի շուրջ անհամաձայնությունների եւ այդ խնդիրը փակուղի մտած լինելու, ուստիեւ՝ համաձայնության հնարավոր չկայացման մասին:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հրապարակումներին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Մամուլի հրապարակումները որեւէ աղերս չունեն իրականության հետ նախ այն պատճառով, որ «Ժառանգությունում» դեռեւս չեն սկսվել նախընտրական ցուցակի հետ կապված քննարկումները, եւ առավել եւս այդպիսի քննարկումներ տեղի չեն ունեցել նաեւ «Ազատ դեմոկրատների» հետ, որքան էլ մամուլը հետեւողականորեն փորձում է այդպես ներկայացնել: Չկան ո՛չ այդ ցուցակի կազմման սկզբունք, ո՛չ նախագիծ կամ անգամ չափորոշիչներ: Կարծում եմ՝ մեր կուսակցության համագումարի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե սա առաջին քայլն է ընտրություններին «Ժառանգության» մասնակցության քննարկման ուղղությամբ՝ հավատացեք, ամբողջությամբ իրականություն է: Այսինքն, ընդամենն արված է առաջին քայլը, որն ուղղված է քաղաքացիական եւ քաղաքական դաշտում լայն համերաշխություն ձեւավորելուն, եւ, իհարկե, ունենալով այդ հեռահար նպատակն ու ցանկությունը մեր կուսակցությունը, ինչպես նախկինում, այս անգամ էլ թեեւ պատրաստ է ընտրություններին ինքնուրույն մասնակցության, բայց որեւէ բան ո՛չ այդ ինքնուրույն մասնակցության, ո՛չ համատեղ մասնակցության հետ կապված՝ քննարկված չէ: Եթե այլ խնդիրների առնչությամբ մասնավորապես ազատ դեմոկրատների հետ հանդիպումներ, խորհրդակցություններ եղել են, ապա նախընտրական դաշինքի ու առավել եւս ցուցակի հետ կապված քննարկում երբեք չի եղել, հետեւաբար՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ մամուլում այդ առնչությամբ, առավել եւս համաձայնություն լինել-չլինելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկություները»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031