«Ռուսաստանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում: Պուտինը բացարձակ իշխանություն, որպես այդպիսին, արդեն չունի: Այնտեղ շատ լուրջ ռադիկալիզացիա է սպասվում»,- Aravot.am-ի հարցին` ՌԴ նախագահական ընտրություններին նախորդած եւ ընտրական ողջ շրջանում Մոսկվայում էիք` ի՞նչ տպավորություններ ստացաք, ասաց օրերս Երեւան վերադարձած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա տպավորությամբ, «ռադիկալ գործընթացներ» սկսվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ ԱՊՀ ողջ տարածքում. «Այնպես որ, Պուտինն այսօր ճիշտ էր ասել, ասել էր նույն բանը, ինչը որ ես եմ ասում, բայց ինքը որպես իշխանություն էր ասել` եթե ընդդիմությունը ցանկանում է հաղթանակ տանել Ռուսաստանում, ապա պետք է ունենա լավ օրակարգ, հաղթանակող թիմ: Հին ձեւով, միայն խոսելով` ոչինչ չի փոխվի: Իշխանությունն այնքան փող ու սեփականություն ունի, որ մամուլի ասուլիսներ տալով եւ դասախոսություններ կարդալով, դրա դեմ չես պայքարի»:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև