Մայրաքաղաքի փակ շուկայի ապամոնտաժման որոշումը կայացվել է 2004-ին։ Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` վստահեցնելով, որ կառավարությունը դրանից հետո այլ որոշումներ շուկայի վերաբերյալ չի կայացրել: Փակ շուկայի քանդման աշխատանքները քաղաքապետարանը մարտի 2-ին դադարեցրել է` արձանագրելով խախտումներ։
Տիկին Պողոսյանը կարծում է, որ քաղաքապետարանն իր կանխարգելիչ գործողությունները կատարել է: Իսկ որո՞նք են եղել մշակույթի նախարարության քայլերը, քանի որ փակ շուկան համարվում է մշակութային կառույց, կարո՞ղ էր նախարարությունը կասեցնել քանդելու գործընթացը։ Այս հարցերին մշակույթի նախարարը պատասխանեց յուրովի՝ «կարող է, դա չի նշանակում, որ պարտավոր է»:
Մանրամասները կարդացեք այստեղ: