Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոլեջի բակում դանակահարվել է 18-ամյա պատանին

Մարտ 07,2012 19:54

Այսօր՝ մարտի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում անգիտակից վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես «Առավոտին»  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը։ Պարզվել է, որ վիրավորը բժշկական կենտրոն է տեղափոխվել Էրեբունի բժշկական քոլեջի մոտից՝ դանակահարված վիճակում։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություններ տալու կատարվածի մասին։

Պարզվել է, որ դանակահարվածը Նոր Արեշ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Մանուկյանն է։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանությունն արդեն պարզել է որոշ հանգամանքներ և արդեն ունի տեղեկություններ, թե որտեղ և ով է դանակահարել Ա. Մանուկյանին։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։ Ձեռնարկվում են օպերատիվ–քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու դանակահարություն կատարող անձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031