Լրահոս
Օրվա լրահոսը

Ես գնացի թռչունների շուկա

Մարտ 07,2012 18:07

Ժակ Պրեւերի որոնումները թռչունների  եւ այլոց շուկաներում   հանգեցրին մի պարզ եւ չհնացող ճշմարտության՝ մենք միմյանց փնտրում  ենք  ոչ այնտեղ, որտեղ պետք է  փնտել, մենք միմյանց կորցնում  եք այնտեղ, որտեղ  չպետք է կորցնենք եւ ի վերջո՝ մենք մեր ետեւից ենք ընկել եւ վազում  ենք մեր իսկ հետքերով, մոռանալով, որ այդ հետքերն  արդեն մի անգամ մեզ բոլորիս տարել են ոչ մի տեղ:

Այսօր դաս ունեի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության   երրորդ կուրսում:Ուսանողներիս  բացատրում  էի, թե ինչ է լրագրությունը եւ ինչով են այն <ուտում>:Մեկ էլ լսարանի դուռը բացվեց եւ  լսարանում հայտնվեց մի սիրուն տղա, փողկապով, կարգին, տեղը-տեղին հագնված եւ մի վարդագույն տուփ ձեռքին:Տուփի վրա անցք կար, այդպիսին, ինչպիսին  լինում  է, երբ   պետք է տվյալ տուփի մեջ գումար գցել: Առաջին պահին ոչինչ չհասկացա,   ուզում  էի կռահել,  թե  այս երիտասարդը ինչո՞ւ է այդ տուփով   եկել:   Տղան անգիր արածի պես սկսեց բացատրել իր առաքելությունը, ասաց, որ երիտասարդական հիմնադրամի եւ համալսարանի համապատասխան կառույցը արդեն մի քանի տարի զբաղվում են բարեգործությամբ եւ օգնում  են  մանկատներին եւ ծերանոցներին, անգամ մի տասը դրամը, ըստ այդ երիտասարդի կարող  է կարեւոր  լինել մանկատների եւ ծերանոցների համար: Անկեղծ ասած, հրապարակային բարեգործության մասին ամեն ակնարկ եւ գովազդ ինձ ափերից հանում է:Բայց ես ո՞վ եմ, որ դատեմ,  էն էլ  Մեծ Պահքի էս շրջանում, ուրեմն այս մասին լռեմ: Սակայն  այդ երիտասարադը իր պատմություններով  հանկարծ այնքան գրավեց ինձ եւ ուսանողներիս, որ մենք էլ չհասկացանք, թե ինչպես   մեկիկ-մեկիկ  սկսեցինք   դրամ գցել այդ տուփի մեջ: Հետո,երբ գնաց այդ տղան, խնդրեցի ուսանողներիս գրել  այն ամենը, ինչ տեսան եւ հասկացան այս ամբողջ տասը րոպեների ընթացքում: Ուսանողները կարծես մեկ մարդու պես  հատուկ ընդգծել էին տղայի պատմածների հատկապես այս հատվածը.<Ծերանոցի շատ  տատիկ-պապիկներ  իրենց թոշակով  անգամ օգնում են իրենց անառակ զավակներին, որոնք  տարիներով չեն էլ գալիս իրենց ծնողներին տեսության>: Հա, էդ բառն  էլ ասաց.<անառակ>: Ես գուցե եւ մեղք եմ անում , սակայն այդպես էլ չեմ հասկանում<Անառակ  որդու> մասի  առակը:  Եվ պատմեց մի պատմություն այն  մասին, թե ինչպես,երբ ծերերից մեկը մահացել է, նրա բավականին բարեկեցիկ ապրող  զավակները եկել են  ծերանոց իրենց  մորը թաղելու/ թե՞ մասնակից լինելու թաղմանը/ եւ  պահանջել են   ծերի թոշակը, որի 3 հազար դրամը գտել են հանգուցյալ տատիկի  խալաթի գրպանում, իսկ մնացած 9-ը հազար դրամի համար   հարուստ զավակները  բառի իսկական իմաստով   խառնել են ամբողջ ծերանոցը:

Իմ բոլոր ուսանողները հատկապես այս հատվածն էին շեշտել:

Ես  եւ ուրախացա  եւ տխրեցի, որ ուսանողները հատկապես դա էին շեշտել:

Իսկ թե ինչու  հիշեցի Պրեւերին՝ չգիտեմ:Գուցե այն պատճառով, որ մենք բոլորս  ինչ-որ ախմախ բաների փնտրտուքի մեջ հաճախ մոռանում ենք,թե ով ենք, որտեղից: Միայն ուր գնալու մասին ենք մտածում, այդ ճանապարհին   թողնելով մարդկային շատ կարեւոր բաներ, օրինակ՝ հիշողություն, օրինակ՝ որդիական պարտականություն, օրինակ՝ պատասխանատվություն մարդկանց հանդեպ: Ժակ Պրեւերի որոնումները թռչունների եւ այլ  շուկաներում,  բոլորիս հանգեցրին մի պարզ եւ չհնացող ճշմարտության՝ մենք միմյանց փնտրում  ենք  ոչ այնտեղ, որտեղ պետք է  փնտրել, մենք միմյանց կորցնում  եք այնտեղ, որտեղ  չպետք է կորցնենք եւ ի վերջո՝ մենք մեր ետեւից ենք ընկել եւ վազում  ենք մեր իսկ հետքերով, մոռանալով, որ այդ հետքերն  արդեն մի անգամ մեզ բոլորիս տարել են ոչ մի տեղ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031