Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ իշխանությունների ժպիտը մամուլի՞ն (ձայնագրություն)

Մարտ 07,2012 18:10

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Հիշեցնենք, որ փաստաբանը վիրավորվել էր Hraparak.am-ում տեղադրված հոդվածի տակ տեղ գտած ընթերցողների մեկնաբանություններից ու «Հրապարակ» թերթից 18 միլիոն դրամ էր պահանջել իր արժանապատվությունը վիրավորելու համար:

«Անօրինական, հիմար դատական ակտ էր, որը կայացվել է անինքնասեր մարդկանց կոքղմից .որեւէ այլ մեկնաբանություն չունեմ»,- Aravot.am-ին փոխանցեց Արթուր Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա համոզմամբ. «Վճիռը դատավոր Գագիկ Խանդոյանը չի կայացրել, ունեմ նրա բազմաթիվ վճիռներ, եւ լրիվ այլ ոճով են, սա արվել է կոմերիտականների կողմից: Վճռի պատճառաբանությունները, պարզապես հիմարություններ են, սա ընտրություններից առաջ իշխանությունների ժպիտն էր մամուլին, որ ցույց տան՝ դուք ազատ եք, եւ այլն… «Հրապարակ» օրաթերթը ու նրա նման օրաթերթերը ջուր են լցնում ապագա կեղծիքների վրա»: Պարոն Աթանեսյանն ասաց, որ մեկամսյա ժամկետում բողոքարկելու են վճիռը:

VOICE017

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ ասաց. «Եթե իշխանությունը մամուլի հանդեպ ցույց է տալիս իր օբյեկտիվությունն ու լոյալությունը, շատ լավ է, որ գիտակցում են մամուլի դերը եւ ամեն ինչ անում են, որ ավելորդ հետապնդումներից մեզ զերծ պահեն Վճիռը շատ օբյեկտիվ կայացված վճիռ է: Մեր փաստարկներն ու ապացույցները, մեր վիճակն այնքան լավ էր, որ դատավորն այլ ելք չուներ այլ վճիռ կայացնելու: Պատկերացնու՞մ եք, եթե բավարարվեր հայցը, ինչ նախադեպ էր Հայաստանում ստեղծվելու ու դրանից հետո ինչ խայտառակ գործընթացներ կարող էին ընթանալ: Այս հայցը ոչ թե «Հրապարակի» օգտին էր, այլ ինտերնետի ազատության, օգտագործման իրավունքի օգտին»:

 VOICE018

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031