Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանում է «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի չմասնակցելու որոշումը

Մարտ 07,2012 17:59

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  Հանրային հեռուստաընկերությունը իր` Բաքվում կայանալիք մրցույթին չմասնակցելու որոշման մասին մարտի 7-ին տարածած հայտարարության մեջ նշում է, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների` բոլոր մասնակից երկրներին անվտանգության երաշխիքների մասին խոստումներին, օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է:

«Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է»,- գրված է հայտարարության մեջ:

Հանրայինը գտնում է,  որ այն մթնոլորտը, որը ձեւավորվել է նմանատիպ եւ այլ հակահայկական հայտարարությունների եւ գործողություններին ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլ»-ին մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը հեռուստաընկերության   պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է:

Հեռուստաընկերությունը  հայտարարում է, որ հետագայում էլ շարունակելու է մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի  մրցույթին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006 թվականից ակտիվորեն մասնակցել է «Եվրատեսիլ», իսկ 2007 թվականից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից:

2011 թվականի դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն անցավ համերաշխության մթնոլորտում եւ բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից: 2012-ին առաջին անգամ Հայաստանը կմասնակցի մայիսին Վիենայում կայանալիք դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Հեռուստաընկերությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, եւ «Եվրատեսիլի» հետ` մասնավորապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031