Հայաստանում 40-48 տարեկան շատ աղջիկներ սեռական կյանքով չեն ապրում: Այս կարծիքին է հոգեբան Սամվել Խուդոյանը: 2008թվականին անցկացված հարցման արդյունքում պարզվել է` Հայաստանում սեռական կյանքով ապրողների միջին տարիքը համարվում է 19-ը: Իսկ հոգեբանը սրա վերաբերյալ ասում է . «Մինչը 24 տարեկանը օրգանիզմը ֆիզիոլոգական աճ է ապրում, ցանկալի է մինչ այդ խուսափել սեռական հարաբերություններից, չնայած չափահասությունից հետո դա նորմալ է համարվում»: Նա նաև պնդում է `անհրաժեշտ է երեխաներին տալ սեռական դաստիարակություն` հետագայում խանգարումներից խուսափելու համար: «Որոշ խանգարումներ ձևավորվում են մանկուց, երբ տղան շատ է կապվում մոր հետ կամ նրան կիսաշրջազգեստ են հագցնում: Դա նաև հանդիպում է պարով ու սպորտով զբաղվող դեռահասների շրջանում»,-ասում է Խուդոյանը:
Սեռական դաստիարակության բացակայությունը հանգեցնում է նրան, որ շատ երիտասարդներ ինֆորմացիայի պակասը լրացնում են ինտերնետի միջոցով:Պատահական չէ, որ Հայաստանը համացանցում «պոռնո» բառի որոնման հարցում համարվում է առաջատար: 17-ամյա Սուրենը պատմում է. «Դեռ սեռական հարաբերություն չեմ ունեցել, բայց անհրաժեշտ տեղեկություններ ունեմ, մենք ընկերներով սիրում ենք խոսել այդ մասին , ինտերնետ կա, կենսաբանության գիրք կա, ժուռնալներ կան, միայն փորձն է պակասում»:
Այդ նյութերը, սակայն, այնքան էլ պրոֆեսինալ չեն և երբեմն էլ մեծ վտանգ են ներկայացնում: Մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը նույնպես համաձայն չէ դրանց հետ. «Այդ նյութերը պոռնոգրաֆիկ բնույթ են կրում: Դա իրականում ազատ սեքսի թաքուն պրոպագանդ է: Չպետք է վերցնել միջազգային փորձն ու հաշվի չառնել ազգային առանձնահատկությունները»,-ասում է նա:
Սխալ ինֆորմացիան էլ իր հերթին կարող է հանգեցնել վարակների, անցանկալի հղիության, դրանց ընդհատումների և մի շարք այլ խնդիրների, որն էլ երբեմն ավարտվում է ամուսնալուծությունով: Հոգեբան Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս զավակ ունենալ 24 տարեկանից հետո, ըստ նրա 15-20 տարեկանը երեխա ունենալու դեպքում մեծ է թերզարգացած երեխա ծնվելու հավանականությունը:
Նազենի Բաղդասարյան