Մարտի 8-ի կապակցությամբ ում, եւ ինչպես է շնորհավորելու ժամանակակից գրող Դօրիանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որեւէ
մեկին տոնի կապակցությամբ չի այցելում, պարզապես զանգահարում կամ sms հաղորդագրություն է ուղարկում. «Ընթերցողուհիներիս եմ նվեր պատրաստում, բայց միամսյակի ընթացքում` ոչ մարտի 8-ին:
Ես չեմ ուզում արհեստական մաղթանքներ ասել, պարզապես կցանկանամ, որ հայ կանայք ու աղջիկները ազատվեն սերիալախոհանոցային կուսակլիշեներից, ունենան լիարժեք ապրելու համարձակություն, բարձրաձայն խոսելու խիզախություն, անկախ հավասար լինելու ուժ, ու մի քիչ բալանսի բերեն մեր էսօրվա ունեցած «տղամարդու հասարակությունը»: Եվ, որ ամենակարեւորն է՝ ճանաչեն իրենց իրավունքներն ու գիտակցեն իրենց դերը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ