Դեմիս Ռուսոսը վաղը Կիեւում մարտի 8-ի կապակցությամբ մենահամերգ է ունենալու:
Իսկ մինչ այդ, ճանաչված երգիչը, որ սիրում է անձամբ ուտելիքներ պատրաստել եւ, անգամ խոհարարական գիրք ունի գրած, վայելում է ուկրաինական խոհանոցի համեղ ուտեստները: Բայց, ինչպես անձամբ է խոստովանել, ամենից շատ հիացած է ուկրաինացի աղջիկներով: «Ուկրաինուհիները եթե աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները չեն, ապա, անկասկած, տեղ են զբաղեցնում լավագույն եռյակում», – ասել է 65-ամյա Ռուսոսը եւ կատակով ավելացրել, որ հաջորդ այցի ժամանակ իր համար ուկրաինուհի կին է փնտրելու:
Ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ