ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն օրեցօր սերտացող հարաբերությունների համատեքստում նաև երկկողմ համագործակցության խթանման անհրաժեշտությունը ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Գերմանիայի Դաշնության հետ:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի ընթացքը:
Կարդացեք նաև
ԱԱԽ գրասենյակ