Մեզ հասած տեղեկություններով, այս օրերին Մալաթիա -Սեբաստիա համայնքում ԲՀԿ-ն կանանց անձնագրային տվյալներն է հավաքում, որ բջջային հեռախոսներ նվիրի: Aravot.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե իրենց կուսակցության նախապատրաստած նվերը նախընտրական կաշառք չի՞ դիտվի: «Նախ ես որեւէ նման տեղեկատվություն չունեմ: Եվ երկրորդ՝ եթե տարածքային կառույցը որոշել է ԲՀԿ անդամ կանանց համար նվերներ պատրաստել՝ դա իրենց իրավունքն է եւ անհեթեթ է դա կապելը նախընտրական գործընթացների հետ:Դա որեւէ նախընտրական տարր իր մեջ չի պարունակում, կաշառքի մասին խոսելն անհեթեթություն է: Խորհուրդ եմ տալիս այդ մոտիվացիաներով չշահարկել ԲՀԿ-ի անունը, դա մեր կուսակցության գործելաոճը չէ: Ի դեպ, նույնքան անհեթեթ է խոսելն անձնագրային տվյալներ հավաքելու մասին»:
Ն. Զոհրաբյանի խոսքերով, իրենց կուսակցության երիտասարդները տարիներ շարունակ ու վաղը եւս ամբողջ հանրապետությունով շնորհավորելու են կանանց մարտի 8-ը. «Կանանց ծաղիկներ են բաժանելու, դա է՞լ եք ընտրակաշառք համարում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև