Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԻՀՀ՝ համագործակցություն բնապահպանական ոլորտում

Մարտ 07,2012 15:54

Ս/թ մարտի 3-5-ը, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

 Նախարարի այցին նախորդել էր ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեի հետ 2011 թ. դեկտեմբերին Երևանում կայացած աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր`  հատկապես անդրսահմանային ջրերի, կենդանիների համար տարանցիկ միջանցքների, անդրսահմանային ազգային պարկի` այլ ձևակերպմամբ` խաղաղության ու բարեկամության այգի հիմնելու  հետ կապված:

Թեհրան, Քարաջ, Ռեյ քաղաքներ կատարած այցելությունները,  բանակցությունները ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի, ծառայությունների և գերատեսչությունների բարձրաստիճան  ղեկավարների  հետ, ձեռք բերված պայմանավորվածությունները ձևավորում են  հիմքեր`  կատարելու լավատեսական պնդում, որ բնապահպանության ոլորտում ՀՀ–ԻԻՀ  նոր համագործակցութունը  լայն հեռանկարներ ունի և մտնում է նոր փուլ:  Արդյունքում` 2 կողմերի միջև ստորագրվել է «Բնապահպանական համագործակցության համաձայնագիր», որի առանցքային կետերն են 3 աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք  կզբաղվեն`

1. Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացմամբ,

2.ստեղծվելիք «Բարեկամության ու Խաղաղության այգի» համատեղ հիմնելու անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմամբ,

3. բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպմամբ:

Կողմերը ստեղծվելիք անդրսահմանային ազգային պարկը  բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ:

ԻԻՀ բնապահպանության դեպարտամենտն առաջարկել է նաև իր միջոցներով ստեղծել 2 կողմերին ծառայություններ մատուցող «Գետի ջրի որակի մոնիտորինգի» և «Բարեկամության ու Խաղաղության այգու»  կառավարման կենտրոններ:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը և ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի հետ ԻԻՀ «Բնապահպանության թանգարան»-ի հարակից տարածքում, ի նշան բարեկամության ծառեր տնկեցին:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031