Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Կարապետյանը իրեն մեղավոր չի համարում

Մարտ 07,2012 15:42

Իջեւանի տարածաշրջանի  չորս բնակիչներ 2010թ. դեկտեմբերի 31-ին,  տարեմուտից մի ժամ առաջ  դեղորայք էին տարել իրենց  ընկերներից մեկի եղբորը, ով այդ  զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի  հրամանատար,  գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս  զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց  բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել են  նրա աշխատասենյակի` երկրորդ հարկում գտնվող պատուհանից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր  ստացել, իսկ 21-ամյա Աշոտ  Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին  տեղափոխել էին  Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով, Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի  20-ամյա բնակիչ  Տարոն Ենգիբարյանը  մահացել է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանի հրամանով  Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նա  կալանավորվել է: 2011թ. դեկտեմբերի 8-ից  Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է այս  գործով դատավարությունը: Մարտի 7-ին կայացած դատական նիստում շարունակվում էր  գործով վկաների հարցաքննությունը: Գնդապետ Ս. Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի  մի քանի հոդվածներով, այդ թվում`սպանության փորձի,մեղադրանք է առաջադրված: Գնդապետն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031