Մարտի 7-ին,ժամը 14-անց 30-ի սահմաններում զանգահարեցի Ֆեմիդա Դավթյանին: Նա ասաց,որ ուղեւորվում է Ծիծեղնակաբերդում գտնվող Եղեռնի հուշահամալիր,որ այնտեղ է ինքնասպան լինելու: Ի դեպ, նախիկինում երբ խոսում էր ինքնասպանության մասին, կյանքին վերջ տալու տեղն հենց այդ վայրն էր նշում եւ ոչ թե նախագահի նստավայրը (որը մարտի 7-ին էր նշել): Ֆեմիդան ասաց,որ Եղեռնի հուշահամալիր իր հետ պլակատներ է տանում, որ այնտեղ նախ կտրելու է իր երակները, հետո ինքնահրկիզվելու է: Կնոջ խոսքերով` իր մտադրության մասին գիտեն Հայաստանում օտարերկրյա դեսպանները:
Հնարավոր է , որ 13-ամյա երեխա ունեցող մայրը ոչ թե ինքնասպան լինելու մտադրություն ունի, այլ այս ձեւով հանրության եւ իշխանությունների ուշադրությունն է հրավիրում իր խնդիրների վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ