Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. Հանգիստ ենք վերաբերվում ԵԽ-ում քննարկումներին

Մարտ 07,2012 14:47

Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությունից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձևերի ընդունման փորձերն ու մտադրությունները՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք այդ մասին պարոն Շուլցի հետ խոսել ենք: Շատ հանգիստ ենք վերաբերում դրանց, որովհետև Եվրոպական խորհրդարանն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին: Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թթ. վերջերին  և 90-ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին: Այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձևեր ընդունեց: Ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի վերաբերյալ բանաձև ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից: Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա»:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031