«Այս պահի դրությանբ ունենք շուրջ 600.000 ոչխար, նախատեսված է մինչև 2020 թվականը այդ թիվը հասցնել մինչև 1 մլն. 500.000-ի»,- այսօր «Ա1+»-ին ասաց ասաց անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկման տեսչության նախկին պետ, նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։
«Ա1+»-ի այն հարցին` արդյո՞ք նախարարությունը վերահսկում է կաթնամթերքի որակը (վերջերս պարբերաբար հայտնաբերվում են տարբեր վարակներով կաթնամթերք), փոխնախարարը պատասխանեց. «Դա հիմնականում բրուցելոզ կոչվող վարակն է, որը հիմնականում լինում է տնային պայմաններում պատրաստած կաթնամթերքներում։ Ես չեմ լսել, որ մեր կաթնամթերային ընկերություններից որևէ մեկը այդպիսի խնդիր է ունեցել»,- ավելացրեց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ