Այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ինչի հետ կապված Aravot.am-ը «Դորիանս» ռոք խմբից, որը եւս ցանկություն էր հայտնել մասնակցել մրցույթին, փորձեց ճշտել, թե ինչ են մտածում այս որոշման մասին:
Խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը մեր զրույցում ասաց. «Ոչ մի անսպասելի բան չեղավ: Կարծում եմ, որ լոգիկայի սահմաններում է. երբ Հանրայինը բոյկոտի նամակ է գրում: Էլ ի՞նչ պետք է դրանից հետո սպասել՝ միանշանակ հրաժարվել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ