Բրիտանիայի երրորդ թագաժառանգ արքայազն Հարրին 100 մետրանոց վազքուղում «հաղթել» է այդ մրցատարածության աշխարհի ռեկորդակիր, օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտին: Ճիշտ է, դրա համար հարկ է եղել դիմել խորամանկության: Մինչ Բոլտը նրան սովորեցնում էր, թե ինչպես պետք է ճիշտ մեկնարկել, Հարրին մոտ 30 մետր առաջ է պոկվել եւ առաջինը հատել եզրագիծը:
Օլիմպիական չեմպիոնը, որի ռեկորդը 9,58 վրկ. է, ժամանակին չի կարողացել արձագանքել՝ բավարարվելով միայն երիտասարդի արածի վրա ծիծաղելով: Բոլտը արքայազնին «ռեվանշի» է հրավիրել՝ առաջարկելով մեկ անգամ էլ մրցել Լոնդոնի օլիմպիական խաղերում: Սակայն Հարրին դիվանագիտորեն մերժել է՝ ասելով, որ այդ ժամանակ ինքն զբաղված է լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ