Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում մեր հանրապետության շախմատիստների խաղն ինչ-որ չի ստացվում:
Հինգ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան իրենց անվան դիմաց գրանցել են 3,0-ական միավոր՝ 1,5 միավորով ետ մնալով երեք առաջատարներից: Լիլիթն ընթանում է 33-րդ, Էլինան՝ 35-րդ, Մարիան՝ 38-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանը 2,5 միավորով 57-րդն է, իսկ Հայաստանի չեմպիոն Աննա Հայրապետյանը՝ 83-րդը (2,0 միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ