Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քուշկյանը՝ քթի վիրահատությունից հետո 6 ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող Սաթենիկի մասին (Տեսանյութ)

Մարտ 07,2012 13:27

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր դժվարացավ պատասխանել՝ բժշկի մեղքո՞վ, թե՞ ուրիշ պատճառով է 19 ամյա Սաթենիկ Միրզոյանը քթի պլաստիկ վիրահատությունից հետո հայտնվել կոմայի մեջ: Նա ասաց, թե դեռ հույս կա, որ ավելի քան 6 ամիս կոմայի մեջ գտնվող աղջիկը կարթնանա ու կվերականգնվի նրա առողջությունը. «Մենք ամիսներ շարունակ պայքարում ենք, որ Սաթենիկի առողջական վիճակը վերականգնվի, ու որոշ դրական թեթեւ երեւույթներ արդեն ունենք, եթե դրանք, գնալով ավելանան, ավելի մեծ հույսեր կլինեն, որ նրա առողջական վիճակն ավելի կլավանա»:

Նախարարն ասաց, որ նման դեպք էլի է եղել, բայց շատ վաղուց. «Նման դեպքերը եզակի են»:

Նա ասաց, որ ոչ իրենք, ոլ էլ անգիտակից վիճակում գտնվող Սաթենիկը հույսը չեն կորցնում. «Որ ամեն ինչ լավ է լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031