Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեմարանի շատ սպասված 4-րդ մասը

Մարտ 07,2012 13:15

Արդեն վաճառքում է հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի  վերջին՝ 4-րդ մասը: Հիշեցնենք, որ առաջին եւ երկրորդ մասերը 2011-ի դեկտեմբերից էին շրջանառության մեջ դրվել:

Հատորյակի վերջում տեղ են գտել  նախորդ շտեմարանների վրիպակները: ԳԹԿ-ից հետաքրքրվեցինք՝ այդ վրիպակները նկատել են թեստերի կազմման վրա չաշխատած «դրսի» մասնագետնե՞րը, որոնք

ամեն տարի միասնական քննությունից հետո աղմուկ են բարձրացնում՝ վկայակոչելով թեստերի թերությունները, արդյո՞ք ԳԹԿ-ն նրանցից ստացել է ինչ-ինչ արձագանքներ:

Կառույցից պատասխանեցին, որ վրիպակները նկատել է հենց աշխատանքային խումբը, որը հետեւել  է նաեւ այլ մասնագետների եւ ուսուցիչների դիտարկումներին: ԳԹԿ-ից հայտնեցին, որ շնորհակալությամբ կընդունեն ցանկացած նկատված վրիպակի մասին տեղեկություն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031