Այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, ըստ Epress.am-ի՝ պաշտոնապես տեղեկացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), որ չի մասնակցելու 2012 թվականի մրցույթին, որը կայանալու է Ադրբեջանի մայրքաղաք Բաքվում: Այս մասին ասված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում:
«Մենք հիասթաված ենք այդ որոշման կապակցությամբ, – հայտարարել է այս տարվա երգի մրցույթի համակարգող Յոն Ուլա Սանդը: – Չնայած EBU-ի և մրցույթն ընդունող հեռուստաընկերության ջանքերին ապահովել հայկական պատվիրակության հարթ մասնակցությունը, եղան հանգամանքներ, որոնք մեր հսկողությունունից դուրս էին, ինչն էլ բերեց այդ որոշմանը»: