Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում հացը էժանացրել են

Մարտ 07,2012 12:59

Մեկ շաբաթ առաջ Գյումրու հաց արտադրողները, հավաքվելով ու փոխադարձ համաձայնության գալով, մի գիշերվա մեջ 10-20 դրամով թանկացրել էին պաշտոնապես ընչազուրկ ճանաչված այս քաղաքի հացի գները, ինչը հարուցել էր շարքային գյումրեցիների վրդովմունքը: Գյումրեցիները ՀՀ կառավարությանը մեղադրում էին իրենց քաղաքն անտերության մատնելու ու ինքնահոսի թողնելու մեջ, ինչի հետեւանքով տնտեսվարողները ինչ ուզում՝ «սարքում» են շարքային սպառողների գլխին: Զանգվածային դժգոհություններից հետո կառավարության անդամները, հավանաբար զգալով, որ ընտրությունների նախաշեմին գյումրեցիների հետ նման «խաղեր» պետք չէ տալ, հացի փռի տերերին հրահանգեցին իջեցնել հացի գները: Երկու օր է՝ Գյումրիում առաջին անհրաժեշտության այս ապրանքատեսակը վաճառվում է նախկին գնով, մնում է միայն հացի քաշն ու որակը վերահսկվի: Վերջերս Գյումրու տեղական թերթերից մեկը, անդրադառնալով այս քաղաքում վաճառվող հացի որակին, նշել էր, որ սպառողը հացի միջից փնջով մազեր էր դուրս բերել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031