Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ եմ աջակցության համար

Մարտ 07,2012 12:53

Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներին, ովքեր դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին իմ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Նաեւ այդ հայտարարության շնորհիվ է, որ ես այսօր ազատության մեջ եմ եւ կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, արժանապատվությունը, ապացուցել իմ անմեղությունը, դիմակայել մարդկային ստորությանը: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաեւ իմ ընկերներին եւ հարյուրավոր մարդկանց, ովքեր այս օրերին աջակցում եւ օգնում էին ինձ եւ իմ ընտանիքին, ովքեր հավատում են իմ սկզբունքներին: Այս ամենը մեծ պատիվ է ինձ համար եւ ապրած տարիների եւ գործունեության բարձրագույն գնահատականը:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031