ԱՊՀ երկրներում երիտասարդության խորհրդի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինին հղել է շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված է. «Մենք բոլորս միասին տոնում ենք ձեր հաղթանակը, որը վկայում է կայունության, անվտանգության եւ արժանապատիվ ապագա կառուցելու ձեր ծրագրին Ռուսաստանի բազմազգ ժողովրդի կողմից աջակցության մասին»: