ՀՀԿ կենտրոնական գրասենյակը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր կուսակցությունը Երեւանում զբաղվում է կանաչապատումով, իսկ Աբովյանում՝ պալաչապատումով:
Պտիչկու ժալկը
«Արեւածագը հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է», հայտարարել է «Հայոց արծիվներ» կազմակերպության առաջնորդ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Կարդացեք նաև
«ՉԻ»- Սյունյաց արծիվը երեւի նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե արեւածագն է, այլ արեւը, որովհետեւ մի տեսակ սիրուն բան չի ստացվում՝ փաստորեն ամեն երեկո Սերժ Սարգսյանը պրծնում է: Ամեն դեպքում՝ Խաչիկ Ասրյանի անմնացորդ նվիրումը բացառապես հիացմունքի է արժանի: Պարզապես ճիշտ կաներ, եթե մշտապես արեւային ակնոցներ կրեր. հանկարծ արեւին շատ նայելուց աչքերը չվնասվեն:
Այս ամենի մեջ միակ մտահոգիչն այն է, որ Խաչիկ Ասրյանը նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար ղ, այսինքն՝ պետական պաշտոնյա: Եթե ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար լիներ՝ պրոբլեմ չէր լինի, թող ինչքան ուզում է՝ «զագառ ընդունի» իր արեգակի ճաճանչափայլ շողերի ներքո: Իսկ երբ պետական պաշտոնյան է այդպիսի բաներ ասում՝ դա արդեն վատ է: Նշանակում է՝ Սերժ Սարգսյանին այդ ամենը դուր է գալիս:
«Չորրորդ ինքնիշխանություն»