Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն բացահայտել է գրքերի թանկացման պատճառները

Մարտ 07,2012 11:49

«Գրքի գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալման արդյունքով»,- այսօր կառավարության նիստի ժամանակ գրքերի թանկացման պատճառների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանին բացատրություն տվեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Ըստ նրա, իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքի գները. «Տնտեսվարողնեորը գոհ են պաշտոնական պարզաբանումից և դրա արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվարկման ընթացակարգերում: Այս ոլորտում գործող տնտեսվարողները հավաստիացրեցին, որ պարզաբանում ստանալուց հետո համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվարկման ընթացակարգերում և դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին, հետ կվերադառնան նույն մակարդակին»:

Վարչապետն էլ բոլոր սպառողներին կոչ արեց` եթե գների նվազում չտեսնեն, անպայման դիմեն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031