Հատված ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Հիմա շատ է քննարկումը, թե ինչու նախաձեռնությունները քաղաքական չեն դառնում, ինչպե՞ս եք դուք պատկերացնում այդ հարցի լուծումը։
– Այսօր քաղաքացիական նախաձեռնությունները ավելի մեծ ազդեցություն
Կարդացեք նաև
ունեն հանրային կառավարման ոլորտի վրա, քան քաղաքական գործընթացների վրա, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները գիտակցեն դա, եւ բոլորը մի ճակատով հանդես գան, բայց դրա մուտքը քաղաքացիական ոլորտից կուսակցական կամ քաղաքական դաշտ, կթուլացնի այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք։ Քաղաքական համակարգն այսօր այնքան խորը հիվանդ է, որ հնարավոր է վարակի։ Եվ այս պահին, ըստ իս, վաղ է դա անել։
– Քանի որ նախընտրական պրոցես է, հնարավո՞ր է որոշեն մաքուր
էջից սկսել քաղաքաշինության ոլոտի բարեփոխումները:
– Այն բոլոր խնդիրները, որ մենք ունենում ենք, բոլորը քաղաքաշինության
հարթության մեջ են գտնվում։ Այն լավատեսական մոտեցումը, որ վարչապետի, քաղաքապետի կամ նախագահի ուշադրության կենտրոնում է, դրանք լավատեսական ինչ-որ նշույլներ են, բայց Մատենադարանի հանդիպման իրավիճակը, Մաշտոցի պուրակի խնդիրը մեզ հուշում է, որ միգուցե պետք չէ այդքան լավատես լինել, քանի որ նույն գործընթացը շարունակվում է։ Այսօր կա հնարավորություն Մաշտոցի այգում լուծել
խնդիրը, բայց դեռեւս չի լուծվել:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
«Ժամանակ»