Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքի՛, վարչապետն է գալիս

Մարտ 07,2012 11:21

Կադաստրի պետական կոմիտեի՝ Արաբկիրի ստորաբաժանումում փետրվարի 6-ին կատարած այցի ժամանակ վարչապետը շրջել է բարեկարգ շենքում, ծանոթացել, թե ինչպես են ընթանում աշխատանքները, որքանով են դրանք կանոնակարգվել եւ ավտոմատացվել, ինչ փոփոխություններ կան համակարգում։ Արաբկիրի ստորաբաժանման հերթական աշխատասրահ մտնելիս համակարգի աշխատողներից մեկը հրահանգել է ոտքի կանգնել վարչապետին դիմավորելիս։ Մի քանի տասնյակ աշխատակիցները՝ երիտասարդ եւ տարեց, միանգամից ոտքի են կանգնել եւ չեն նստել, մինչեւ Տիգրան Սարգսյանն իրեն հատուկ ժպիտով ու դասախոսական ժեստով չի ասել՝ նստե՛ք:

Ոտքի կանգնելու հորդորը բավականին բարձր ձայնով է ստացվել ու կտրուկ։ Կոպիտ ու բարձրաձայն հնչած «Ոտքի՛, վարչապետն է գալիս»-ը անհարմար վիճակ է ստեղծել, քանի որ այն լսվել է դրսում։ Եվ մինչ վարչապետը սրահի մյուս ծայրում զրույցի է բռնվել աշխատակիցների հետ, աշխատակիցների մյուս մասը սկսել է քննարկել իրենց ոտքի կանգնել-չկանգնելու անհրաժեշտությունը։ «Շատ անհարմար ստացվեց»,- սրտնեղած մեզ ասաց երիտասարդ աշխատակցուհիներից մեկը։

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031