Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունն իրական բարեփոխում կանի միայն հանրային ճնշման պարագայում

Մարտ 07,2012 11:00

Երբ եվրոպական կառույցները Հայաստանին հորդորում են շարունակել բարեփոխումների ուղին, Հայաստանի հասարակությունը զարմանում է այդ կառույցների միամտության վրա. իբր Հայաստանում բարեփոխումների ուղի եղե՞լ է, որ հիմա էլ հորդորում են շարունակել։ Բայց իրականում հազիվ թե եվրակառույցները այդքան միամիտ են ու չեն հասկանում, որ իրական բարեփոխումները Հայաստանում վաղուց են արգելակվել։ Սակայն խնդիրն այստեղ այդքան էլ միարժեք չէ։

Բանն այն է, որ այդ կարեւորագույն հարցն ունի մի քանի շերտեր, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ Հայաստանի բարեփոխումների ընթացքը առաջ մղելու համար անհրաժեշտ է նոր հասարակական գիտակցություն եւ մտածողություն, որն էլ կձեւավորի նոր պահանջարկ։ Պարզ է, որ ամենից կարեւորը քաղաքական կամքն է։ Բայց, ցավոք, պարզ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն այդ կամքը չունի եւ իրական բարեփոխում կանի միայն հանրային ճնշման պարագայում։ Միայն հանրային, եւ ամենեւին ոչ արտաքին, որովհետեւ արտաքին ճնշման դեպքում Հայաստանի իշխանությունը պարզապես ինքնամոռաց եւ անձնուրաց պաշտպանություն կփնտրի Մոսկվայում։ Եվրոպական կառույցները այդ ամենը շատ լավ հասկանում են, եւ պարզապես պետք է լինել շատ ավելի իրատես ու հասկանալ, որ այդ կառույցները չեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու կամ իրական բարեփոխումներ ապահովելու։ Դա պետք է անի հանրային պահանջարկը, հասարակական գիտակցությունը:
«Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031