ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ համամասնական ընտրացուցակի կազմման ընթացքում 13 կուսակցությունների կողմից եղել են առաջարկներ, որոնք, սակայն, հետո մերժվել է։ Տիկին Սարգսյանի խոսքերով՝ իրենք առաջարկել են ցուցակի առաջատար տասնյակը կազմել 5 կուսակցական, 5 անկուսակցական սկզբունքով։ «Կարծում եմ, որ դա ճիշտ տարբերակը կլիներ, եւ ուրախ կլինեի, եթե այդ տարբերակի շուրջ կարողանայինք հասնել կոնսենսուսի։ Կարող եմ ասել նաեւ հետեւյալը՝ եթե 6/4 տարբերակով կոնսենսուսի հնարավորություն լիներ, մենք չէինք պնդի 5/5 տարբերակը»,- ասաց նա։ ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության քայլը որեւէ ազդեցություն չի ունենա Հայ ազգային կոնգրեսի վարկանիշի վրա։ «Չմոռանանք, որ նա Ժիրայր Սէֆիլյանի «մարդն է», եւ մարդ–կուսակցությունները կամ մարդ–նախաձեռնությունները նման քայլերով իրենք իրենց են վնասում»,- նշեց նա։
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով՝ «դա Սամվել Հարությունյանի որոշումն է, եւ այն չի կարող որեւէ էական ազդեցություն ունենալ մեր գործի վրա»:
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»