Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթը հաղթեց ադրբեջանցուն եւ թուրքին

Մարտ 07,2012 10:50

Բելգրադում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում է 48 երկիր, Հայաստանի ազգային հավաքականը հաջող մեկնարկեց:
Երեկ ուշ երեկոյան 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը նվաճեց առաջնության բրոնզե մեդալը: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում ավստրիացի մրցակցին պարտության մատնելուց հետո՝ հաջորդ փուլում հանդիպեց ադրբեջանցի Էմին Ազիզովին ու նրան էլ ստիպեց մրցագորգից գլխիկոր հեռանալ: Սակայն Դավիթը կիսաեզրափակչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալան Գոգաեւին եւ 3-րդ տեղի համար պայքարում առավելության հասավ թուրք Յակուպ Գորի նկատմամբ՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Օրվա մեր երկրորդ մասնակիցը՝ 96 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը, առաջին իսկ գոտեմարտում պարտվեց հունգարացի Տամաշ Ֆեոդորին եւ դուրս մնաց պայքարից:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031