– Պարոն Գեղամյան, կհաստատե՞ք տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ համամասնական ցուցակում եք լինելու։
– Այս փոփոխական աշխարհում հաստատուն ոչ մի բան չկա, դրա մասին գիտականորեն նաեւ ասել է Ալբերտ Էյնշտեյնը։
– Բայց այս պահի դրությամբ այդպես չէ՞։
Կարդացեք նաև
– Պահը փոփոխական է։
– Տեղեկությունները շատ հավաստի են։
– Դե, թող շրջեն, էլի, ուզողներս կուրախանան, չուզողներս կտխրեն, իրենց ուրախության եւ տխրության ժամանակ շատ եւ շատ բաներ կպարզվի, ի հայտ կգա՝ ով ումն է ներկայացնում, ով որտեղ է սնվում, ես նկատի ունեմ քաղաքական սնունդը։
– Բայց այդ թեմայով ձեր եւ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ որեւէ այլ բարձրաստիճան ներկայացուցչի միջեւ եղե՞լ է խոսակցություն, ձեզ ւսռաջարկվե՞՚լ է:
– Իմ եւ հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հետ հանդիպումները լինում են միայն եւ միայն այն միջոցառումների ժամանակ, որին, բացի ինձնից, մասնակցում են 56 կուսակցությունների ղեկավարներ։ Իսկ վերջին հանդիպումը եղել է իմ հեղինակած գրքերի շնորհանդեսում, որտեղ ոչ մի քաղաքական թեմա չի քննարկվել, բացառությամբ գրքում զետեղված հոդվածները։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»