Լրահոս
Օրվա լրահոսը

Կուռքեր մի ստեղծեք

Մարտ 07,2012 10:29

Այսպես է հնչում Աստծո տասը պատվիրաններից երկրորդը։ Ինչ խոսք, ժամանակին սա ուղղված է եղել կռապաշտության հաղթահարմանը եւ քրիստոնեության տարածմանը։ Սակայն մարդկության պատմության հետագա ողջ ընթացքը ապացուցեց, որ աստվսւծաշնչյան հատկապես այս ճշմարտությունից շեղումը եւ, հատկապես, ինչ-որ մի անձից կուռք սարքելը, վաղ թե ուշ հանգեցնում է պետությունների, հասարակարգերի կործանմանը։ Անձի պաշտամունքը բնորոշ է միայն այն երկրներին, որտեղ բացակայում է իշխանության ընտրությունը, կամ էլ այդ ընտրությունից հետո փորձ է արվում վերացնել դրանք, ընտրված անձին վերագրելով անսխալականության, բացառիկության ու անկրկնելիության «աստվածային» հատկանիշներ։

Վերջին   շրջանի   Հայաստանի կառավարության անդամների եւ կառավարող կուսակցության գործիչների ելույթները լսելիս տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ ամեն ինչ անում են երկրում այդ մթնոլորտը հաստատելու համար։ Իր անմիջական պարտականությունները կատարելիս պաշտոնյայի արած հղումը «նախագահի հանձնարարականին», կուսակցական գործչի «ինչպես ասաց նախագահը» արտահայտությունը, լրատվամիջոցի՝ «նախագահի վարած քաղաքականության արդյունքում» բառակապակցությունը մի քար է ավելացնում կռապաշտության այս մեհյանի շինության մեջ։ Եվ միայն կուռք դարձվողը կարող է վճռականորեն կանխել այս կործանարար ընթացքը, եթե, իհարկե, ցանկանա։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031